Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Կլինիկական դեպք. ռենտգենէնդովասկուլյար վիրահատություն աորտայի աղեղի ճյուղերի վրա. armeniamedicalcenter.am

Կլինիկական դեպք. ռենտգենէնդովասկուլյար վիրահատություն աորտայի աղեղի ճյուղերի վրա. armeniamedicalcenter.am

Օրերս «Արմենիա» ՀԲԿ-ում կատարվել է ռենտգենէնդովասկուլյար վիրահատություն աորտայի աղեղի ճյուղերի վրա։ Վիրահատության մանրամասներն է ներկայացնում  անոթային վիրաբուժության կենտրոնի սիրտ-անոթային վիրաբույժ Վրեժ Արթուրի Հովակիմյանը։
Հիվանդը, կին, Թ.Ա. ընդունվել է «Արմենիա» ՀԲԿ անոթային վիրաբուժության կենտրոն հետևյալ ախտորոշմամբ. աթերոսկլերոզ (ԱՍ), աորտայի աղեղի ճյուղերի ԱՍ ախտահարում, ձախ ԸՔԶ-ի և ՆՔԶ-ի նեղացում` 70%, տարած իշեմիկ ինսուլտ ձախ ՄՈՒԶ-ի համակարգում աջակողմյան հեմիպլեգիայով, խառը բնույթի էնցեֆալոպաթիա։

Ընդունվելիս հիվանդի վիճակը միջին ծանրության էր։ Լաբորատոր, ֆիզիկական և գործիքային հետազոտություններից հետո (Էխո-ԿԳ, ԴՍ, ՀՏ-անգիոգրաֆիա) հայտնաբերվել է ձախ քնային զարկերակների անկայուն վահանիկ 65-70% նեղացումով, ձախ առաջային ուղեղային զարկերակի A1 սեգմենտի ապլազիա, բաց Վիլիզյան օղ, սրտամկանի հետին պատի տարած տրանսմուրալ ինֆարկտ։ Հաշվի առնելով հիվանդի ծանրության աստիճանը, որոշում է կայացվել խուսափել բաց վիրահատական միջամտությունից և, որպես բուժման առաջնային մեթոդ, ընտրել քիչ ինվազիվ ռենտգենէնդովասկուլյար մեթոդը։


Կլինիկական դեպք. ռենտգենէնդովասկուլյար վիրահատություն աորտայի աղեղի ճյուղերի վրա Կլինիկական դեպք. ռենտգենէնդովասկուլյար վիրահատություն աորտայի աղեղի ճյուղերի վրա

 

Նշված վիրահատությունն իրականացրել են սիրտ-անոթային վիրաբույժներ Վրեժ Արթուրի Հովակիմյանը և Վիրաբ Մանուկի Աղաբեկյանը։ Աջ ԸԱԶ-ից ռետրոգրադ պունկցիայով կատարվել է ձախ ԸՔԶ-ի կաթետերիզացիա։ Գլխուղեղի դիստալ պաշտպանության պայմաններում կատարվել է ձախ ՆՔԶ-ի և ԸՔԶ-ի ստենտավորում 6×8-40մմ ստենտով հետագա պոստդիլյատացիայով։ Ստացվել է ստենտավորման լավ անգիոգրաֆիկ արդյունք` ինտրակրանիալ անոթների կոնտրաստավորման լավացումով։

 


Կլինիկական դեպք. ռենտգենէնդովասկուլյար վիրահատություն աորտայի աղեղի ճյուղերի վրա Կլինիկական դեպք. ռենտգենէնդովասկուլյար վիրահատություն աորտայի աղեղի ճյուղերի վրա

 

Հիվանդը դուրս է գրվել վիրահատության երկրորդ օրը` կրկնակի անտիագրեգանտ թերապիայի 6-ամսյա կուրսի ցուցումով։ Քնային զարկերակների ախտահարման բուժման էնդովասկուլյար մեթոդն ավելի ու ավելի մեծ տարածում է գտնում աշխարհում և ըստ ESC տվյալների, հեռակա արդյունքներով չի զիջում բաց վիրահատական միջամտությանը: Նշված տենդենցներից փորձում ենք հետ չմնալ նաև մենք։

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ