Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Ստեփանակերտում վիրահատել են Ապրիլյան պատերազմում հաշմանդամ դարձած զինվորին. նա ինքնուրույն կքայլի Արցախ. izmirlianmedicalcenter.com

Ստեփանակերտում վիրահատել են Ապրիլյան պատերազմում հաշմանդամ դարձած զինվորին. նա ինքնուրույն կքայլի Արցախ. izmirlianmedicalcenter.com

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության հրավերով Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը Ստեփանակերտում իրականացրել է 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված, առաջին կարգի հաշմանդամ (հաշմված), Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի 28-ամյա բնակիչ Էրիկ Բաբայանի կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորում:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արմեն Չարչյանն ասել է, որ հայրենիքի պաշտպանության ժամանակ երիտասարդը ծայրահեղ ծանր վիրավորում էր ստացել որովայնի, կրծքավանդակի խոռոչի, կոնքազդրային հոդի հատվածներում: Առաջին իսկ կանչով «Իզմիրլյան» կենտրոնի լավագույն մասնագետների հետ ժամանել են Ստեփանակերտ, որպեսզի տեղի մասնագետների հետ իրականացնեն այս բարդ վիրահատությունը՝ հույս ունենալով, որ մի քանի ամիս հետո Էրիկը կկարողանա քայլել:

«Առաջին էտապով կատարվել է կյանքին սպառնացող վերքերի ապաքինում, հեռացվել է երիկամ, որովայնում աղիքների որոշակի ռեզեկցիա է կատարվել: Վիրահատությունը անցել է առանց բարդությունների, և պլաստիկ վիրահատությունների արդյունքում Էրիկը մեկ ու կես տարի տևած անշարժությունից հետո կարողանա ինքնուրույն քայլել»,- ասել է  Չարչյանը:

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ