Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշ. ամպուտացիայից խուսափման էտապային մեթոդի կիրառում «Արմենիա» ՀԲԿ-ում. armeniamedicalcenter.am

Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշ. ամպուտացիայից խուսափման էտապային մեթոդի կիրառում «Արմենիա» ՀԲԿ-ում. armeniamedicalcenter.am

Օրերս «Արմենիա» բժշկական կենտրոնում կատարվել է սրունքի անոթների հետ կապված էնդովասկուկյար վիրահատական միջամտություն, որի նպատակը պացիենտի ոտքը ամպուտացիայից փրկելն էր: Նա կարողացել է ինքնուրույն քայլել վիրահատության հենց հաջորդ օրը: Թե ինչպես է բժիշկներին հաջողվել իրենց պրոֆեսիոնալիզմով պահպանել հիվանդի ոտքը՝ կատարելով բարդ վիրահատական միջամտություն, պատմում է «Արմենիա» ԲԿ ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի սիրտ-անոթային վիրաբույժ Վրեժ Արթուրի Հովակիմյանը:

Պացիենտը` Ղ․ Զ․ 59 տ. կին, դիմել էր 12.09.2017թ. միջին ծանրության ընդհանուր վիճակով : Պացիենտի մոտ ախտորոշվել էր երկրորդ տիպի շաքարային դիաբետ` բարդացած ձախակողմյան դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշով, ազդր-ծնկափոսա-սրունքային սեգմենտների ԱՍ ստենոտիկ-օկկլյուզիոն ախտահարում, III մատի չոր գանգրենա, ոտնաթաթի կանգային հիպերեմիա, ՍԻՀ, հետին պատի տարած տրանսմուրալ ինֆարկտ, սիրտ-թոքային անբավարորություն, II աստիճանի երկրորդային լիմֆոստազ այտուց: Ըստ անամնեզի՝ մեկ տարի առաջ կատարվել էր կրկնակի էնդովասկուլյար վիրահատություն ձախ ստորին վերջույթի ծնկափոսային և սրունքի անոթների շրջանում, ինչպես նաև ձախ ոտնաթաթի առաջին մատի ամպուտացիա: Կլինիկա ընդունվելիս պացիենտը ոտքը կորցնելու վտանգի առաջ էր կանգնած: Համապատասխան հետազոտություններից հետո՝ ստորին վերջույթների անոթների դուպլեքս սքանավորում, ԿՏ – անգիոգրաֆիա, կլասսիկ անգիոգրաֆիա, հայտնաբերվել է մի քանի մակարդակի ախտահարումներ` սկսած մակերեսային ազդրային զարկերակից մինչև սրունքի դիստալ երրորդի զարկերակների ախտհարում․ 95% մակերեսային ազդրային զարկերակի նեղացում, ծնկափոսային զարկերակի նեղացում 70-80% և առկա էր առաջային, հետին և փոքր ոլոքային զարկերակների սուբօկկլյուզիա` 95%:


Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշ. ամպուտացիայից խուսափման էտապային մեթոդի կիրառում «Արմենիա» ՀԲԿ-ում Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշ. ամպուտացիայից խուսափման էտապային մեթոդի կիրառում «Արմենիա» ՀԲԿ-ում Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշ. ամպուտացիայից խուսափման էտապային մեթոդի կիրառում «Արմենիա» ՀԲԿ-ում Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշ. ամպուտացիայից խուսափման էտապային մեթոդի կիրառում «Արմենիա» ՀԲԿ-ում


Բժիշկների՝ Հովակիմյան Վ․Ա․, Արոյան Ա․Մ․, Աղաբեկյան Վ․Մ․,  կողմից կատարվել է հետևյալ վիրահատական միջամտությունը՝ անգիոգրաֆիկ սենյակում անտեգրատ պունկցիայով հերթականությամբ իրականացվել է մակերեսային ազդրային և ծնկափոսային զարկերակների, սրունքի վրա առաջային ոլոքային և փոքր ոլոքային զարկերակների բալլոննային անգիոպլաստիկա բավարար անգիոգրաֆիկ արդյունքով: Վիրահատական միջամտությունն իրականացվել է էնդովասկուլյար եղանակով՝ պունկցիայով, հիվանդի մոտ բացակայում է վիրահատական կտրվածքները: Վիրահատության ժամանակ լայնացնելով փակ անոթները, հնարավոր է եղել նրանց կյանք տալ՝ ոչ թե հեռացնել ախտահարված վերջույթը:

Վիրահատության հաջորդ օրը կատարվել է ոտնաթաթի երկրորդ մատի ամպուտացիա: Հիվանդը վիրահատության հաջորդ օրը սկսել է քայլել: Նա շարունակել է գտնվել բժիշկների հսկողության տակ: Ներկայում վերքը լավացման փուլում է և մի քանի օրից հիվանդը դուրս կգրվի` իր ոտքով տուն կգնա:

 

Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշ. ամպուտացիայից խուսափման էտապային մեթոդի կիրառում «Արմենիա» ՀԲԿ-ում Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշ. ամպուտացիայից խուսափման էտապային մեթոդի կիրառում «Արմենիա» ՀԲԿ-ում Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշ. ամպուտացիայից խուսափման էտապային մեթոդի կիրառում «Արմենիա» ՀԲԿ-ում Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշ. ամպուտացիայից խուսափման էտապային մեթոդի կիրառում «Արմենիա» ՀԲԿ-ում

 

Նման կարգի վիրահատության առանձնահատկությունն այն էր, որ վիրահատության ընթացքում պահպանվել է արձանագրային բոլոր էտապները. սկզբում կատարվել է վերջույթի ռեվասկուլիզացիա, որից հետո` ախտահարված անկենսունակ հյուսվածքների հեռացում: Տվյալ պարագայում բաց եղանակով վիրահատական միջամտությունն արդյունավետ չէր կարող լինել, քանի որ առկա էր սրունքի արտահայտված այտուց, անբավարար դիստալ անոթային հուն և շաքարային դիաբետ: Նման մոտեցում եթե չցուցաբերվեր, հիվանդի մոտ կատարվելու էր մեծ ամպուտացիա սրունքի մակարդակով: Մինչդեռ հիվանդի ոտքը պահպանվել է և նա քայլում է, իսկ հիվանդանոցից դուրս գալուց հետո կարող է լիարժեք կյանքով ապրել:


Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշ. ամպուտացիայից խուսափման էտապային մեթոդի կիրառում «Արմենիա» ՀԲԿ-ում Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշ. ամպուտացիայից խուսափման էտապային մեթոդի կիրառում «Արմենիա» ՀԲԿ-ում Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշ. ամպուտացիայից խուսափման էտապային մեթոդի կիրառում «Արմենիա» ՀԲԿ-ում Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշ. ամպուտացիայից խուսափման էտապային մեթոդի կիրառում «Արմենիա» ՀԲԿ-ում


Շատ լավ կլինի, որ վիրահատության այս մեթոդը լայն կիրառում գտնի մեր երկրում,  քանի որ իր տեսակով այն անվտանգ, քիչ տրավմատիկ է և այն հնարավորություն է տալիս փրկել ոչ միայն ախտահարված ոտքը, այլև հիվանդին վերադարձնել դեպի աշխատունակ հասարակություն։

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ