Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Կլինիկական դեպք. միզապարկում նկատվող գոյացությունը ոչ թե պոլիպ էր, այլ՝ թելերի կծիկ. armeniamedicalcenter.am

Կլինիկական դեպք. միզապարկում նկատվող գոյացությունը ոչ թե պոլիպ էր, այլ՝ թելերի կծիկ. armeniamedicalcenter.am

Միջին տարիքի կինն ունեցել էր երկու երեխա. Առաջինը` սեփական ուժերով, երկրորդը` կեսարյան հատման միջոցով: Վիրահատական միջամտությունից անցել էր մոտավորապես հինգ տարի եւ կինը որեւէ գանգատ չէր ունեցել: Մեզ մոտ այցելության ժամանակ նկատելի էին այտուցներ, մեզի հետազոտության ժամանակ հայտնաբերվել էր սպիտամիզություն: Պացիենտը նեֆրիտ ախտորոշմամաբ ընդունվել է «Արմենիա» ՀԲԿ երիկամային և բրոնխաթոքային բաժանմունք:

Իրականացված հետազոտությունների արդյունքում ժխտվեցին ժառանգական հիվանդությունները, շաքարային դիաբետը: Ըստ անամնեզի, հղիության ժամանակ նեֆրոպատիա չի ունեցել, ծննդաբերությունն անցել է նորմալ:

Հետազոտությունների ընթացքում միզապարկում հայտնաբերվեց ինչ-որ գոյացութուն: Մասնագետը գոյացությունը նկարագրել էր որպես պոլիպ կամ  ուռուցք: Խորհրդակցելով ուրոլոգիաի բաժանմունքի վարիչի հետ` իրականացվեց ցիստոսկոպիա: Պարզվեց, որ միզապարկում նկատվող գոյացությունը ոչ թե պոլիպ է, այլ՝ կծիկ: Ցիստոսկոպի միջոցով կծիկը զգուշորեն հեռացվեց. դա պարզապես թելերի կծիկ էր: Կնոջ մոտ կեսարյան հատման ժամանակ, հավանաբար, թել է մնացել, որը չի ներծծվել և  հետագայում վերածվել է կծիկի: Հիվանդին նշանակվեց հակաբորբոքային բուժում և առողջացումով դուրս գրվեց հիվանդանոցից:

«Արմենիա» ՀԲԿ երիկամային և բրոնխաթոքային բաժանմունքի վարիչ, բ.գ.թ, դոցենտ, նեֆրոլոգ Յասաման Մաթևոսյան.

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ