Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Կլինիկական դեպք. շաքարային դիաբետի պատահաբար և ուշացած ախտորոշում. armeniamedicalcenter.am

Կլինիկական դեպք. շաքարային դիաբետի պատահաբար և ուշացած ախտորոշում. armeniamedicalcenter.am

Ըստ մեր դիտարկման վիճակագրության, շաքարային դիաբետ ախտորոշվող պացիենտների մեծամասնությունը կլինիկա են դիմում արդեն բարդացված վիճակում: Անհրաժեշտ է առնվազն վեց ամիսը մեկ անգամ իրականացնել գլյուկոզայի հետազոտություն, պարզելու դրա մակարդակն արյան մեջ` ժամանակին հայտնաբերելու առաջացող խնդիրը:

Դեպք ենք ունեցել, երբ պացիենտը չի իմացել, որ հիվանդ է շաքարային դիաբետով և, բնականաբար, չի գրանցվել հսկողության: Պացիենտը 60 տարեկան կին էր, ով դիմել էր կլինիկա` լեղապարկի հետ կապված խնդրով: Հետազոտության ընթացքում առաջին ախտանիշը, որ հայտնաբերվեց, գլյուկոզային մակարդակի բարձացումն էր, որի պատճառով նրան տեղափոխեցին էնդոկրինոլոգիայի բաժանմունք` շաքարային դիաբետ ախտորոշումով: Պացիենտի մոտ առկա էին փսխումներ, սակայն խոլիցիստիտի սուր պատկերը բացակայում էր: Հետազոտության արդյունքում լեղապարկում հայտնաբերվել էր փոքր քար, սակայն հանգուցային պահը նրա մոտ վաղուց ցարգացած շաքարային դիաբետի բացահայտումն էր և արդեն առկա էին հիվանդության բարդություններ: Կնոջ մոտ դիաբետը սուր շրջանում էր, ախտահարված էր աչքի հատակը, մեզում հայտնաբերվել էր սպիտակուց: Այս ամենը խոսում էր նրա մասին, որ պացիենտի մոտ դիաբետը 5-10 տարվա պատմություն ունի: Նշանակվեց համապատասխան բուժում: Հիվանդի վիճակը կարգավորվեց և ներկայում գտնվում է դիսպանսեր հսկողության տակ:

«Արմենիա» ԲԿ-ի Էնդոկրինոլոգիայի կենտրոնի բաժանմունքի վարիչ Լուսինե Մամիկոնյան

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ