Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Կլինիկական դեպք. առողջ երեխա շաքարային դիաբետով հիվանդ կնոջից. armeniamedicalcenter.am

Կլինիկական դեպք. առողջ երեխա շաքարային դիաբետով հիվանդ կնոջից. armeniamedicalcenter.am

Շաքարային դիաբետը քրոնիկ հիվանդություն է, որը բնորոշ է արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակով: Հիվանդությունն ունի գենետիկ նախատրամադրվածություն, սակայն բժշկական հսկողության ներքո դիաբետով հիվանդ կնոջից կարող է ծնվել լիովին առողջ երեխա:

Երիտասարդ աղջիկը, ում մոտ 16-17 տարեկանում ախտորոշվել էր շաքարային դիաբետ, դիմել էր մեզ:

Շաքարային դիաբետը զարգացել էր կարմրուկից հետո: Կարմրուկի առողջացումից երկու շաբաթ անց ի հայտ էր եկել հաճախամիզություն, բերանի չորություն, և տասն օրվա ընթացքում գրեթե 10 կգ քաշ էր կորցրել: Նրա մոտ «Արմենիա» ԲԿ էնդոկրինոլոգիայի բաժանմունքում ախտորոշվեց շաքարային դիաբետ:

Համապատասխան բուժում ստանալուց հետո գտնվում էր դիսպանսեր հսկողության տակ: Մի քանի տարի անց ամուսնացավ: Ամուսնությունից հետո և հղիության ամբողջ ընթացքում շարունակվում էր գտնվել մեր հսկողության ներքո, ստանում էր ինսուլինի չափաբաժիններ: Խստորեն հսկվում էր պտղի քաշը, քանի որ մեծ քաշի դեպքում դիաբետով հիվանդ երեխա ծնվելու հավանականությունը մեծ է: Կինը ծննդաբերեց ԱՄՆ-ում, ծնվել է առողջ երեխա: Ըստ մեր տեղեկությունների, երեխան արդեն 10 տարեկան է և լիովին առողջ է:

«Արմենիա» ԲԿ-ի Էնդոկրինոլոգիայի կենտրոնի բաժանմունքի վարիչ Լուսինե Մամիկոնյան

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ