Լուրեր
«Իզմիրլյան» ԲԿ էր ժամանել Ֆրայբուրգի Ժամանակակից ախտորոշման և ատոմային բժշկության ճառագայթային կենտրոնի տնօրեն, ռադիոլոգ Ջեսիկա Շմիտ- Մակուլան. izmirlianmedicalcenter.com
Բժիշկը հանդիպել է կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին և հայտնել կլինիկայի բազմապրոֆիլությանը, հարմարավետությանը, մաքրությանն ու աշխատանքային կարգապահությանը վերաբերող առաջին տպավորությունները:
Պրոֆեսոր Ա. Չարչյանն իր հերթին գերմանացի մասնագետի հետ զրույցում նշել է, որ կլինիկայի բազմապրոֆիլ գործունեությանը համընթաց, հետևողական է մասնագիտական ներուժի պատրաստվածությանն ու ժամանակակից տեխնիկական հագեցվածության ապահովմանը, ինչն անհրաժեշտություն է` կլինիկական գործունեությունն արդիականացնելու:
Գերմանացի մասնագետը նեղ ուղղվածությամբ հետազոտություններ է իրականացրել՝ վահանաձև գեղձի սոնոգրաֆիա:
Ֆրայբուրգի Ժամանակակից ախտորոշման և ատոմային բժշկության ճառագայթային կենտրոնի տնօրեն, ռադիոլոգ Ջեսիկա Շմիտ- Մակուլան հարցազրույց է տվել հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ամալյա Գևորգյանին` խոսելով Հայաստանի և Գերմանայի հիվանդանոցների, բժշկական ապահովագրության մասին, ինչպես նաև անդրադարձել հայերի ցեղասպանությանը:

«Առաջին անգամ եմ Հայաստանում, այցելեցի մի քանի բժշկական կենտրոններ, պատկերացրեք, Ձեր մասնագետները, ռեսուրսները համապատասխանում են միջազգային չափորոշիչներին: Մեր երկրում էլ կա և´ լավը, և´ վատը, պետք է կարողանալ ճշգրիտ տեղեկատվություն ունենալ կլինիկաների և մասնագիտական ներուժի մասին:
Այսօր ինձ մոտ բուժվող հիվանդների մեծ մասը` մոտավորապես 70%-ը, արտերկրից են, նրանք արդեն տեղեկացված են այցելում մեր կենտրոն: Ծանոթանալով «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի հնարավորություններին, մասնագիտական ներուժին, տեխնիկային, ինձ դուր եկավ բժշկական կենտրոնի մոտեցումը, հատկապես կարգախոսը. «Բարձրակարգ բուժում՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան», իսկապես, համապատասխան է իր առաքելությանը: Կլինիկան ունի մի մեծ առավելություն, նա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներքո է գործում և այստեղ պացիենտը մշտապես օրհնված է: Երբ ներս մտանք, մաքուր բախիլներ, ժպտերես ու հոգատար բուժանձնակազմ, գիտե՞ք, դա կարևոր է պացիենտի համար, երբ հոգեպես նա արդեն անհագիստ է: Ես արտահայտվում եմ կլինիկայի ղեկավարի, մենեջերի տեսանկյունից: Հայաստանում նկատեցի, որ առողջապահական ոլորտը գնում է դեպի բժշկական ապահովագրություն, մեզ մոտ այն ավելի արագ է ընթանում:
Կարծում եմ հաջորդ տարի կրկին կայցելեմ` շարունակելու համագործակցությունը կենտրոնի բժիշկների հետ, և ավելի շատ մարդկանց կկարողանամ օգտակար լինել»:
Ուզում եմ խոսել հայերի իրադարձային նմանությանը գերմանացիների հետ, նրանք էլ տեսել են ցեղասպանություն, դա սարսափելի պատմություն է, որն այլևս չի կարող կրկնվել, ամենակարևորը խաղաղությունն է, ազգերի հավասարության գաղափարը, որ բոլոր մարդիկ միմյանց հանդեպ հավասար են:
Որպես գերմանացի փոքր-ինչ մեղավոր եմ զգում, որ Գերմանիայի ղեկավարությունը 1915թ. ոչինչ չձեռնարկեց: Դա մի վերք է բոլոր հայերի սրտում, որ երբեք չի մոռացվի: Հայը ստեղծագործ է, ես դա տեսնում եմ նաև Գերմանիայում, շատ հայտնի կազմակերպությունների ղեկավարներ կրում են «յան»-ով ավարտվող ազգանուն, երբ խորանում ես, նրանց արմատները տանում է 1915 թվական…»:
Ամփոփելով, ուզում եմ նշել, որ առողջապահությունը զարգացող ոլորտ է, և եթե մասնագետը շարունակաբար չաշխատի իր վրա, նա հետ կմնա ժամանակի պահանջներց:

Հարցազրույցը վարեց հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ամալյա Գևորգյանը:
07.09.2017 Կարդացեք նաև
09.10.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ