Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Կլինիկական դեպք «Իզմիրլյան» ԲԿ պրոկտոոգիայի բաժանմունքում. izmirlianmedicalcenter.com

Կլինիկական դեպք «Իզմիրլյան» ԲԿ պրոկտոոգիայի բաժանմունքում. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» ԲԿ է դիմել 68-ամյա տղամարդ՝ գանգատվելով պոչուկ-սրբանային հատվածի 3-5 օրվա վաղեմության սաստիկ ցավերից և այդ հատվածի ուռածությունից: Պացիենտը նշված հատվածում նորագոյացության առկայությունը նկատել է 10 ամիս առաջ, որը հետզհետե մեծանալով հասել էր հսկայական չափերի: Պացիենտի անամնեստիկ տվյալների, կլինիկական հետազոտության, կլինիկա-լաբորատոր տվյալների, համակարգչային շերտագրության հիման վրա ախտորոշվել է պոչուկ-սրբանային հատվածի, պրեսակրալ տարածության տերատոիդ կիստա (խորդոմա): Կոմբինացված անզգայացման պայմաններում կատարվել է բացառիկ վիրահատություն` հյուսվածքների մեծածավալ հեռացմամբ: Վիրահատությունը տեխնիկապես բավականին բարդ էր, քանի որ  պետք էր պահպանել արմատականության կանոնները՝ հեռացնելով պրեսակրալ տարածությունը գրաված ախտաբանական հյուսվածքները, և հնարավորինս պահպանել հետույքային մեծ մկանի ամբողջականությունը՝ տարանջատելով կիստոզ հյուսվածքները մկանից: Այնուամենայնիվ, վիրաբույժ-պրոկտոլոգների՝ բ.գ.թ. Արարատ Սահակյանի և Արտյոմ Ավետիսյանի, հմուտ մոտեցման շնորհիվ վիրահատությունը հաջողությամբ ավարտվեց:

Հետագա ախտահյուսվածաբանական հետազոտությունը հաստատեց խորդոման՝ որպես վերջնական ախտորոշում: Հիվանդը գտնվում է բժիշկների հսկողության տակ՝ ստանալով համարժեք բուժում:

Խորդոման բավականին հազվադեպ հանդիպող ուռուցք է, որը սկիզբ է առնում էմբրիոնալ նոտոխորդի մնացորդներից: Հիմնականում տեղակայվում է պոչուկ-սրբանային և գանգի ծոծրակային հատվածներում: Խորդոմայի կլինիկան հիմնականում կապված է ուռուցքի աճի հետ և, միաժամանակ, նյարդային վերջավորությունների ախտահարման հետ: Ախտահյուսվածքաբանորեն, լինելով բարորակ նորագոյացություն, այն ունի մետաստազավորման և քաղցկեղային ներթունավորում առաջացնելու հատկություն: Բուժումը հիմնականում համարժեք վիրահատական մոտեցումն է:

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ