Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Կլինիկական դեպք «Իզմիրլյան» ԲԿ-ում. բազմակի էխինոկոկային կիստաների հեռացում. izmirlianmedicalcenter.com

Կլինիկական դեպք «Իզմիրլյան» ԲԿ-ում. բազմակի էխինոկոկային կիստաների հեռացում. izmirlianmedicalcenter.com

Պացիենտ Գ. Ա., 46 տարեկան դիմել է «Իզմիրլյան» ԲԿ գանգատվելով որովայնի բութ ցավերից և ծանրության զգացումից, սրտխառնոցից, վերջին մեկ ամսում որովայնի չափերի արտահայտված մեծացումից:

Պացիենտը նախքան «Իզմիրլյան» ԲԿ դիմելը հետազոտվել է Ռուսաստանի Դաշնության կլինիկաներից մեկում, որտեղ հայտնաբերվել է որովայնի խոռոչի, հետորովայնամզային տարածության և լյարդի բազմակի էխինոկոկային կիստաներ: Հետվիրահատական բավարար խնամքի բացակայության պատճառով հրաժարվել է հոսպիտալացումից:  Վերադառնալով Հայստան դիմել է «Իզմիրլյան» ԲԿ ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունք, որտեղ կատարվել է համապատասխան հետազոտություններ, ախտորոշումը հաստատվել է և հիվանդը հոսպիտալացվել է ու պատրաստվել վիրահատության:

Վիրահատությունն իրականացվել է հետևյալ թիմով.  ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ Հ. Բաղդասարյանը,  բուժ. գծով փոխտնօրեն, ընդհանուր վիրաբույժ Տ. Նալբանդյանը և ընդհանուր վիրաբույժ Ա. Գրիգորյանը:

Վիրահատության ժամանակ պարզվել է, որ որովայնում առկա է հսկա գոյացություն` էխինոկոկային բուշտ, որը զբաղեցնում է ամբողջ որովայնի խոռոչը:

Վիրահատության ընթացքում բուշտն ամբողջությամբ հեռացվել է մոտավորապես 25լ էխինոկոկային հեղուկ՝ դուստր բշտերի հետ: Հետագա հետազոտությունից պարզվել է, որ նշված բուշտը գալիս է լյարդի ձախ բլթից: Ֆիբրոզ թաղանթը անջատվել է ստամոքսից և աղու գալարներից: Եվս երկու մեծ բշտեր հայտնաբերվել են և հեռացվել լյարդի աջ բլթից՝ խուլ կարելով խոռոչները: Հետվիրահատական շրջանն ընթացել է հարթ, առանց բարդությունների: Հիվանդը պատրաստվում դուրս գրման:

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ