Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Օստեոսինթեզ` Էլիզարովի սարքով. Հրայր Հարությունյան. armeniamedicalcenter.am

Օստեոսինթեզ` Էլիզարովի սարքով. Հրայր Հարությունյան. armeniamedicalcenter.am

Վերջերս իմ մասնագիտական գործունեության ընթացքում մի դեպք տեղի ունեցավ, որի մասին ցանկանում եմ կիսվել Ձեզ հետ: Վաթսուն տարին լրացած մի տղամարդ էր, ով ավտովթարից կոտրել էր ազդրը: Ազդրի կոտրվածքը ամբողջ երկայնքով էր. ձգվում էր վերին երրորդականից մինչև ստորին երրորդական՝ մտնելով ծնկան հոդ: Բեկորային կոտրվածք էր, և քանի որ բեկորները շատ էին, բաց վիրահատության դեպքում հնարավոր էր վնասվածքի ծավալն ավելի մեծանար: Մասնագիտական երկար քննարկումններից հետո որոշվեց իրականացնել փակ եղանակով միջամտություն` օստեոսինթեզ Էլիզարովի սարքով, որպեսզի խուսափեինք մեծ վնասվածքից:

 

Ստորին վերջույթներին դրվել է հատուկ ձգող սարք՝ ԷՈԲ` խուսափելու մեծածավալ վնասվածքից: Հաջողվեց Էլիզարովի սարքով հավաքել ամբողջ ազդրը և ստանալ բեկորների բավարար դիրք: Թեպետ վիրահատության ընթացքում ստիպված էինք ծնկից ավելի ներքև՝ սրունքի վերին երրորդականում նույնպես տեղադրել սարքը, սակայն վնասված հատվածը վերականգնելու այդ տարբերակում արդյունքն առավել հիմնարար էր: Մեզ հաջողվեց շատ լավ արդյունք ստանալ, ապահովել բավարարից առավել վիրահատական արդյունք:

 

Հետվիրահատական բարդություններ չեն առաջացել: Վիրահատությունն իրականացվել է թիմային մասնագիտական միջամտությամբ:

 

Վիրահատությանն իմ կողքին էին հիվանդի բուժող բժիշկ Լևոն Ներսիսյանը, հրավիրել էինք Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի օրթոպեդիայի և պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ Սեյրան Սարոյանին, քանի որ նա գերազանց տիրապետում է Էլիզարովի սարքով աշխատելու մեթոդին:

Ներկայում հիվանդը վերադարձել է իր բնականոն կյանքին, աշխատում է:

Իմ գործունեության տասնյոթ տարիների ընթացքում նման դեպք չէր հանդիպել: Դեպքն իր տեսակով բարդ էր և պրակտիկայում հազվադեպ հանդիպող:

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար Հրայր Հարությունյան

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ