Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

«Իզմիրլյան» ԲԿ հյուրն էր սթրեսաբանության հիմնադիր Ադա Թադևոսյանը. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» ԲԿ հյուրն էր սթրեսաբանության հիմնադիր Ադա Թադևոսյանը. izmirlianmedicalcenter.com

Այսօր «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում բժիշկների հավաքական հանդիպումից հետո իր զեկույցով հանդես եկավ Հայաստանում «Սթրես» կենտրոնի և սթրեսաբանության հիմնադիր, պրոֆեսոր, մարդու հոգեկան ցնցումների վերաբերյալ ավելի քան հարյուր տպագրական հոդվածների, մի քանի մենագրությունների, ուսանողների համար «Սթրեսաբանություն» առաջին երկհատորյա դասագրքի հեղինակ Ադա Թադևոսյանը, ով կրթության և մարդու կենսագործունեության անվտանգության խնդիրների լուծման գործում ունեցած ներդրման համար պարգևատրվել է Մ.Վ. Լոմոնոսովի անվան ոսկե մեդալով: Ադա Թադևոսյանը տրավմատիկ սթրեսի, կենսաբանական հոգեթերապիայի միջազգային ասոցիացիաների անդամ է, ՌԴ իրավաբանական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ:

Պրոֆեսոր Ադա Թադևոսյանը նշեց, որ սթրեսը մարդուն դարձնում է դյուրագրգիռ, լարված, անհամբեր և դա նորմալ ռեակցիա է ոչ նորմալ կյանքի նկատմամբ:

Խորը անդրադարձ կատարեց մարդու հոգու ներդաշնակությանը, որտեղ արտացոլվում է ամեն ինչ:

 «Իզմիրլյան» ԲԿ հյուրն էր սթրեսաբանության հիմնադիր Ադա ԹադևոսյանըՍթրեսային ռեակցիան հարմարվողական ռեակցիա է, օրգանիզմի արձագանքն է ցանկացած փոփոխության` ուրախության, տխրության, ողբերգության և այլնի նկատմամբ: Մարդու համար առավել մեծ նշանակություն ունի ոչ թե կենսաբանական, ֆիզիոլոգիական, այլ հոգեբանական հարմարողականությունը:

 

Սթրեսը ո՛չ միայն կապված է հոգեկան փոփոխությունների հետ` տրամադրության անկում, անքնություն, ագրեսիա, գրգռվածություն, ուշադրության նվազում և այլն, այլև պայմանավորված է սթրեսածին մեխանիզմով: Սթրեսը բնության մեջ դիտարկվում է որպես նորմալ պաշտպանական ռեակցիա արտաքին ազդեցությունների նկատմամբ:

Եթե յուրաքանչյուրն իրավիճակը գնահատի այնպես, ինչպես այն կա և ուղիներ փնտրի` հասնելու թեկուզև աննշան, փոքր հաջողության, դրական արդյունքի, ապա դա ներքին հավասարակշռության հասնելու լավագույն ելքն է: Սթրեսային իրավիճակում հարկ է գտնել ներքին հավասարակշռության բանալին:

«Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Ա. Չարչյանն իր երախտագիտությունը հայտնեց պրոֆեոր Ադա Թադևոսյանին յուրօրինակ զեկույցի համար, կարևորելով այն փաստը, որ համաշխարհային մասշտաբի մասնագետն է կիսում իր մոտեցումները:

Հանդիպման ավարտին Ա. Չարչյանն ընդգծեց, որ նմանատիպ հանդիպումներն ու քննարկումները տարբեր բնագավառներում առաջատար և բազմափորձ մասնագետների հետ հաճախակի կդառնան:

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ