Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

«Իզմիրլյան» ԲԿ այցելեց FIDEC հիմնադրամի նախագահ Դանիել Ստամբուլյանը. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» ԲԿ այցելեց FIDEC հիմնադրամի նախագահ Դանիել Ստամբուլյանը. izmirlianmedicalcenter.com

Հիշեցնենք, որ մայիսի 31-ից մինչեւ հունիսի 2-ը Բուենոս Այրեսում կայացավ հայ բժիշկների 12-րդ միջազգային կոնգրեսը, որին հայաստանյան պատվիրակության կազմում մասնակցում էր «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանը։ Կոնգրեսի նախագահն էր Արգենտինայում հանրահայտ բժիշկ, FIDEC հիմնադրամի նախագահ Դանիել Ստամբուլյանը:

Բժիշկ Դանիել Ստամբուլյանն առաջին անգամ էր այցելում «Իզմիրլյան» ԲԿ և պրոֆեսոր Արմեն Չարչյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց հիվանդանոցի բաժանմունքներով, առանձնահատուկ ծանոթանալով վիրահատարանի ժամանակակից սարքավորումների աշխատանքին, ինչպես նաև ընթացող վիրահատություններին:

 

Հանդիպմանը մասնակցում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիրակության կենտրոնի տնօրեն՝ Գերաշնորհ Տ. Վարդան եպս. Նավասարդյանը, «Իզմիրլյան» ԲԿ հոգևոր տեսուչ՝ Արժանապատիվ Տեր Թադեոս քահանա Թադևոսյանը և Իզմիրլյան Բկ-ի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանը:

Իզմիրլյան ԲԿ հոգևոր տեսուչ՝ Արժանապատիվ Տեր Թադեոս քահանա Թադևոսյանը և Իզմիրլյան Բկ-ի տնօրեն, պրոֆեսոր Արմեն ՉարչյանԱրմեն Չարչյանը ներկայացրեց հիվանդանոցի ստեղծման պատմությունը և ներկա գործունեության ուղղությունները:

1982 թվականին հիմնադրված և տարածաշրջանում միակ պրոկտոլոգիական գիտահետազոտական ինստիտուտի ղեկավարումը հանձնվում է պրոֆեսոր Նազարովին: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանի առողջապահական համակարգը կանգնում է ծանր փորձության առջև, շատ հիվանդանոցներ գրեթե դադարում են գործել:

1998 թ. մահանում է ակադեմիկոս Նազարովը: Իրավիճակը փոքրիշատե փրկելու նպատակով հիվանդանոցին օգնության ձեռք է մեկնում «Գյուլբենկյան» հիմնադրամը: Տրամադրված միջոցներով գիտական ու բժշկական որոշ սարքավորումներ են գնվում:

2000 թ. հիվանդանոցը ապապետականացվում է: Նոր սեփականատերը՝ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը, մեկ տարի անց հիվանդանոցը նվիրում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Եվ այն վերանվանվում է «Սուրբ Ներսես Մեծ» գիտաբժշկական կենտրոն:

Մայր Աթոռը պահպանեց այն գիտական ու բժշկական ներուժը, որ ուներ հիվանդանոցը: Բացի այդ, բացվեց նաև ութ նոր բաժանմունք, հիվանդանոցը դարձավ բազմամասնագիտական՝ 220 հոգանոց բուժանձնակազմով: Փոխվեց կառավարման համակարգը, բժշկական ծառայությունների շրջանակը, որակը:


 «Իզմիրլյան» ԲԿ այցելեց FIDEC հիմնադրամի նախագահ Դանիել Ստամբուլյանը  «Իզմիրլյան» ԲԿ այցելեց FIDEC հիմնադրամի նախագահ Դանիել Ստամբուլյանը

 

Հիվանդանոցի ֆինանասական համակարգը դարձավ թափանցիկ՝ բժշկական ծառայությունների արժեքների մասին տեղեկատվությունը փակցվեց բոլոր բաժանմունքներում:

Դա անհամեմատելի մեծ փոփոխությունների ժամանակաշրջան էր, քանի որ մասնագիտական հմտություններից զատ, բուժանձնակազմը բարձր էր պահում Եկեղեցու անունը:

Մեծագույն պատիվ է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ աշխատել և բուժօգնություն ցուցաբերել ազգաբնակչությանը: Տարեկան շուրջ 17-18000 հիվանդ է դիմում բժշկական կենտրոն և անցնում ամբուլատոր հետազոտություն և բուժում, կատարվում է մոտավորապես 6.000 վիրահատություն: «Իզմիրլյան» ԲԿ բյուջեի շուրջ 10 տոկոսը հատկացվում է բարեգործությունների, նշում է պրոֆեսոր Ա. Չարչյանը:

Իր հերթին FIDEC հիմնադրամի նախագահ Դանիել Ստամբուլյանը բարձր գնահատեց իր դիտարկման արդյունքները՝ նշելով, որ բժշկական կենտրոնը մասնագետների և սարքավորումների շնորհիվ համապատասխանում է միջազգային չափանիշներին: Ամենակարևորը Վեհափառ Տիրոջ օրհնությունն ու հոգածությունն է հիվանդանոցին:

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ