Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Բազմակի կոտրվածքերից հետո երիտասարդը ոտքի կանգնեց. armeniamedicalcenter.am

Բազմակի կոտրվածքերից հետո երիտասարդը ոտքի կանգնեց. armeniamedicalcenter.am

2017-ի մայիսին շտապ օգնության ծառայության մեքենայով Արմենիա ՀԲԿ վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք էր ընդունվել երիտասարդ տղա, ով ավտովթարի հետևանքով ստացել էր բազմաթիվ կոտրվածքներ` ազդրի, սրունքի, ոտնաթաթի, վնասվել էր նաև գլխուղեղը: Ախտորոշվել է համակված տրավմա:

Ոտքի ամբողջականությունը վերականգնելու համար կատարվել են փուլային մի քանի վիրահատություններ, որոնք իրականացվել են վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Հրայր Հարությունյանի և վիրաբույժ Լևոն Ներսիսյանի կողմից: Բժիշկներն առաջին հերթին վերականգնեցին ձախ ստորին վերջույթի ոսկրերի ամբողջականությունը` ազդրը, հետո սրունքն ու ոտնաթաթը, միաժամանակ իրականացնելով համակցված համալիր բուժում:

Վերջին վիրահատական միջամտությունից հետո անցել է մեկուկես ամիս, երիտասարդն իրեն լավ է զգում, քայլում է հենակներով, ցավեր չունի, բավականին ակտիվ է: Շուտով նա կքայլի առանց հենակների:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ