Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Varian Clinac iX ճառագայթային բուժման սարքի տեղակայման աշխատանքները սկսվել են. oncology.am

Varian Clinac iX ճառագայթային բուժման սարքի տեղակայման աշխատանքները սկսվել են. oncology.am

Այսօր ուռուցքաբանության ազգային կենտրոնում սկսվեցին անցած շաբաթ ներկրված Varian Clinac iX ճառագայթային բուժման սարքի տեղակայման աշխատանքները։ Սարքի մոնտաժման առանցքային փուլերից է նրա հիմնահենքի (base-frame) տեղակայումը, ինչի համար Հայաստան են ժամանել Վարիան ընկերության ռուսաստանյան և գերմանական ներկայացուցչությունների առաջատար մասնագետները։

Բարձր գնահատելով սարքի տեղակայման համար նախատեսված տարածքների նախապատրաստությունը, արտերկրյա ինժեներները հայ մասնագետների, ՈՒԱԿ-ի տնօրինության և անձնակազմի հետ միացյալ ջանքերով հաջողությամբ իրագործեցին շուրջ 2 տոննա կշռող հիմնահենքի տեղադրման և բետոնային ամրացման աշխատանքները։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, CLINAC iX էլեկտրոնների գծային արագացուցիչը ժամանակակից գերճշգրիտ բուժման համալիր է, որը թույլ կտա Հայաստանում ներդնել ճառագայթային բուժման բարձր-ճշգրիտ մի շարք նորագույն մոտեցումներ։

 

Սա թույլ կտա Հայաստանում էլ ավելի բարձրացնել ռադիոթերապևտիկ ծառայությունների որակը և հասանելիությունը։

 

Varian Clinac iX ճառագայթային բուժման սարքի տեղակայման աշխատանքները սկսվել են Varian Clinac iX ճառագայթային բուժման սարքի տեղակայման աշխատանքները սկսվել են Varian Clinac iX ճառագայթային բուժման սարքի տեղակայման աշխատանքները սկսվել են

Varian Clinac iX ճառագայթային բուժման սարքի տեղակայման աշխատանքները սկսվել են

 

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ