Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Ապաքինվեց և վերադարձվեց առողջ կյանք ևս մեկ հիվանդ պրոֆեսոր Արմեն Չարչյանի կողմից. izmirlianmedicalcenter.com

Ապաքինվեց և վերադարձվեց առողջ կյանք ևս մեկ հիվանդ պրոֆեսոր Արմեն Չարչյանի կողմից. izmirlianmedicalcenter.com

Երկու օր առաջ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վնասվածքաբանության և օրթոպեդիա բաժանմունք է ընդունվել 63-ամյա կին, ով տուժել էր ավտովթարից (վրաերթի հետևանքով):

 

Ընդունվելուց անմիջապես հետո հերթապահ բուժանձնակազմի կողմից ձեռնարկվեցին համապատասխան միջոցառումներ:

Դեպքի մասին զեկուցվեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին և  «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Արեն Բաբլումյանին:

Կատարվեց կոնսիլիում, որտեղ որոշվեց հիվանդին կատարել վնասված կոնք-ազդրային հոդի փոխարինում արհեստական հոդով, կոնք-ազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորում:

Ապաքինվեց և վերադարձվեց առողջ կյանք ևս մեկ հիվանդ պրոֆեսոր Արմեն Չարչյանի կողմիցՄեկօրյա նախապատրաստական աշխատանքից հետո, վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ Արմեն Չարչյանի գլխավորությամբ, վնասվածքաբան-օրթոպեդներ Արմեն Բդոյանի (օրթոպեդիա և վնասվածքաբանության կլինիկայի ղեկավար) և Արտակ Գրիգորյանի (ամբիոնի դոցենտ) մասնակցությամբ կատարվեց բարդագույն վիրահատություն:


Ապաքինվեց և վերադարձվեց առողջ կյանք ևս մեկ հիվանդ պրոֆեսոր Արմեն Չարչյանի կողմիցԱպաքինվեց և վերադարձվեց առողջ կյանք ևս մեկ հիվանդ պրոֆեսոր Արմեն Չարչյանի կողմից


Վիրահատությունը տևեց մոտավորապես 45 րոպե, անցավ հարթ, առանց շեղումների և բարդությունների:

Ակնկալվում է, որ վիրահատությունից մեկ օր անց հիվանդը կսկսի քայլել հենակների օգնությամբ:

Հարկ ենք համարում նշել, որ պրոֆեսոր Արմեն Չարչյանը Հայաստանում խոշոր հոդերի էնդոպրոթեզավորման հիմնադիրներից է:

Առաջին այդպիսի վիրահատությունը Հայաստանում կատարվել է դեռևս 1989 թվականի մարտին` ՀՀ ԱՆ գլխավոր վնասվածքաբան-օրթոպեդ Վաչագան Այվազյանի և պրոֆեսոր Արմեն Չարչյանի մասնակցությամբ, հոլանդացի մասնագետների հետ համատեղ:

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ