Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Իզմիրլյան ԲԿ ընդհանուր վիրաբուժության բաժանմունքում կատարվել է հսկա էխինակոկային բուշտի հեռացում. izmirlianmedicalcenter.com

Իզմիրլյան ԲԿ ընդհանուր վիրաբուժության բաժանմունքում կատարվել է հսկա էխինակոկային բուշտի հեռացում. izmirlianmedicalcenter.com

Պացիենտ Ս.Կ.,  36 տարեկան, դիմել է «Իզմիրլյան» ԲԿ որովայնի աջ հատվածի մշտական բութ ցավերով: Կատարվել է է համապատասխան հետազոտություններ «Իզմիրլյան» ԲԿ Ճառագայթային ախտորոշման բաժանմունքի նորագույն ՈՒՁՀ և համակարգչային շերտագրության  սարքերով: Արդյունքում պացիենտի մոտ ախտորոշվել է լյարդի հսկա էխինակոկային բուշտ:


Վիրահատությունն իրականացրել են «Իզմիրլյան» ԲԿ ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի ընդհանուր վիրաբույժներ՝ Հրաչյա Պարզյանը և Տիգրան Դուրգարյանը:

Վիրահատության ժամանակ էխինակոկային բուշտը զբաղեցրել էր լյարդի ամբողջ աջ բիլթը, ինչպես նաև որովայնի աջ կեսը՝ իջնելով դեպի փոքր կոնք: Բուշտի պարունակությունը կազմել է 6 լիտր. երկարությունը` 30 սմ, լայնությունը` 20 սմ, հաստությունը՝ 20 սմ: Պրակտիկորեն նման չափի հսկա էխինակոկային բուշտ հազվադեպ է հանդիպում վիրահատությունների ընթացքում:

Վիրաբույժների օպերատիվ և գրագետ աշխատանքի շնորհիվ կատարվել է էխինակոկային բուշտի ամբողջական հեռացում և դրենավորում:
Ներկայում վաղ վիրահատական շրջանն ընթանում է հարթ, գտնվում է բուժման ընթացքում:

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ