Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

«Իզմիրլյան» ԲԿ անոթային բաժանմունքում հրաշքով փրկվեց ևս մեկ կյանք. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» ԲԿ անոթային բաժանմունքում հրաշքով փրկվեց ևս մեկ կյանք. izmirlianmedicalcenter.com

Պացիենտ Ա.Մ., 76 տարեկան, դիմել է «Իզմիրլյան» ԲԿ` գանգատվելով որովայնի և մեջքի շրջանում սուր  ցավերից: Պացիենտի հարազատները երիկամային խնդիրների հետ կապված կասկածով դիմել են «Իզմիրլյան» ԲԿ:

Հերթապահ բուժանձնակազմի գրագետ և օպերատիվ աշխատանքի շնորհիվ հիվանդի մոտ ախտորոշվել է աթերոսկլերոզ, որովայնային աորտայի ինֆրառենալ հատվածի հսկայական անևրիզմա (11սմ տրամագծով), պատռում, հեմոռագիկ շոկ:

Վիրահատությունն իրականացրել են անոթային բաժանմունքի վարիչ Վարդան Ոսկանյանը, անոթային վիրաբույժներ Գալուստ Բարաղամյանը, Սերոբ Անանիկյանը և անեսթեզիոլոգ Արտյոմ Մանասյանը:


Որովայնային աորտայի անևրիզմայի ռեզեկցիա Որովայնային աորտայի անևրիզմայի ռեզեկցիա

 

Հիվանդի մոտ կատարվել է որովայնային աորտայի անևրիզմայի ռեզեկցիա՝ գծային ալլոպրոթեզավորում: Ներկայում հիվանդը գտնվում է վերակենդանացման և անոթային բաժանմունքի բժիշկների մշտական հսկողության ներքո, հեմոդինամիկան կայուն է, գիտակցությունը` պարզ: 

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ