Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Կլինիկական դեպք «Արմենիա» ՀԲԿ ուրոլոգիական կլինիկայում. armeniamedicalcenter.am

Կլինիկական դեպք «Արմենիա» ՀԲԿ ուրոլոգիական կլինիկայում. armeniamedicalcenter.am

Հիվանդ Ա.Հ., 69տ., ընդունվել է կլինիկա 2009թ. հետևյալ գանգատներով` հաճախացած, դժվարացած, թույլ շիթով միզարձակումից, միզապարկի կիսադատարկման զգացողությունից, փոշտի չափերով մեծացումից, գանգատները նշում է մոտավորապես 2 տարի: Օբեկտիվորեն ՝ որովայնը ասիմետրիկ 20x15սմ չափի ձախ կողմում և 10x15սմ չափի աջ կողմում: PSA եղել է 4,7 ն.գ./մլ:


Սոնոգրաֆիկ առկա էր ձախակողմյան ուրետրոհիդրոնեֆրոզ: Սոնոգրաֆիկ և համակարգչային շերտագրության տվյալներով միզապարկը գերլցված էր, մոտավորապես 20x16սմ չափի, որը զբաղեցնում էր ամբողջ կոնքի և որովայնի խոռոչի կեսը: Միզապարկը կապված էր դեպի վեր տեղակայված մեկ այլ խոռոչի հետ՝ դիվերտիկուլի, մոտավորապես 1,4սմ տրամագծով նեղուցով: Շագանակագեղձը 9,3x4,4սմ չափի, դիֆուզ փոփոխված:


Կատարվել է միզապարկի կաթետերիզացիա և ստացվել է մոտավորապես 12 լիտր հարդագույն մեզ՝ կոտորակային եղանակով: Հիվանդը կշռվել է մինչև կաթետերիզացիան և դրանից հետո՝ տարբերությունը եղել է 12 կգ: Հետագայում հիվանդին կատարվել է տրոակարային էպիցիստոստոմիա: 1 ամիս անց հիվանդին կատարվել է ցիստոտոնոմետրիա, որի արդյունքները եղել են նորմայի սահմաններում, ըստ սոնոգրաֆիկ  հետազոտության երիկամներից մեզի արտահոսքի խանգարում չի նկատվել: Հիվանդին ողնուղեղային ցավազրկման ներքո կատարվել է ուրետրոցիստոսկոպիա, միզապարկի դիվերտիկուլի վզիկի հատում, շագանակագեղձի ՏՈՒՌ: Ուրեթրալ կաթետրը հեռացվել է հետվիրահատական 7-րդ օրը, ինչից հետո հիվանդն ինքնուրույն միզել է առանց մնացորդի և գանգատների, ինչի կապակցությամբ հեռացվել է էպիցիստոստոմիկ խողովակը և հիվանդը դուրս է գրվել կլինիկայից` լավացումով:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ