Լուրեր
Լյարդի զարկերակ-դռներակային շունտի ներանոթային փակման եզակի դեպք «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում. armeniamedicalcenter.am
Հիվանդը՝ 31 տարեկան կին, ընդունվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վիրաբուժության կլինիկա «Արյունահոսություն մարսողական ուղուց» ախտորոշմամբ: Հիվանդը գանգատվում էր սրտխառնոցից, ընդհանուր թուլությունից, գլխապտույտից, դիտվել են արյունային փսխում, ձյութանման կղանք: Հիվանդի մոտ կլինիկա ընդունվելուց մեկ ամիս առաջ կատարվել է ծննդալուծում կեսարյան հատման միջոցով:
Կլինիկայում կատարված հետազոտություններով հայտնաբերվել են պորտալ հիպերտենզիա, կերակրափողի և կարդիայի վարիկոզ լայնացած անոթներ, որտեղիվ էլ եղել էր արյունահոսությունը: 11.12.2016թ. կատարվել է էնդոսկոպիկ մեթոդով վարիկոզ լայնացած անոթների լիգավորում (էնդոսկոպիստ Մանուկան Կ.Դ.):

Հաջողվեց արյունահոսությունը դադարեցնել, փրկել հիվանդի կյանքը, սակայն դեռ անհայտ էր պորտալ հիպերտենզիայի պատճառը: «Արմենիա» ՀԲԿ ախտորոշման բաժանմունքում կատարվեց համակարգչային շերտագրում կոնտրաստավորմամբ (ռադիոլոգ Ե.Ա.Բաղդասարյան), ով հայտնաբերեց լյարդի 6-րդ սեգմենտի շրջանում զարկերակ-դռներակային մալֆորմացիա և շունտ, որով արյունը զարկերակային համակարգից անցնում էր դռներակ և ստեղծում պորտալ հիպերտենզիա: Զարկերակ-դռներակային մալֆորմացիայի շրջանում լյարդային զարկերակի ճյուղի տրամագիծը հասնում էր 13մմ-ի:

23.12.2017թ. կատարվել է ներանոթային միջամտություն (ներանոթային վիրաբույժ Տ.Պողոսյան), որի ընթացքում լյարդային զարկերայի աջ բլթային ճյուղը ենթարկվել է էմբոլիզացիայի: Հետվիրահատական շրջանն անցել է հարթ, ինտենսիվ թերապիայի մասնագետների հսկողության տակ (ծառայության ղեկավար Ա.Ա.Ղազարյան):
Հետվիրահատական շրջանում կատարվել է էզոֆագոսկոպիա, վարիկոզ լայնացած երակների զգալի ռեգրես է հայտնաբերվել: Հիվանդը դուրս է գրվել լավացումով:
Դեպքը հետաքրքիր և բացառիկ է ինչպես պաթոլոգիայի հազվագյուտ լինելով, այնպես էլ ախտորոշման և բուժման հնարավորությունների իմաստով:
Տիգրան Սամվելի Պողոսյան
Քանկոր և ՈՒԱկ ներանոթային վիրաբույժ
03.05.2017 Կարդացեք նաև
09.10.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ