Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

«Իզմիրլյան» ԲԿ ուրոլոգիական բաժանմունքը համալրվեց նոր, քարափշրման սարքով. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» ԲԿ ուրոլոգիական բաժանմունքը համալրվեց նոր, քարափշրման սարքով. izmirlianmedicalcenter.com

Ապրիլի 27-ին  «Իզմիրլյան» ԲԿ-ում տեղի ունեցավ  աշխարհում լազերների և օպտիկաների հետազոտման  և արտադրման  մեծագույն կենտրոն Quanta System կորպորացիայի կողմից վերջին սերնդի Quanta Litho լազերի պաշտոնական նվիրատվությունը ուրոլոգիական բաժանմունքին:

Տեղեկացնենք, որ գերժամանակակից սարքի նվիրաբերությունը հայտնի ամերիկահայ ուրոլոգ Կարո Դերձակյանի կողմից նախկինում սկսած նախաձեռնության շարունակությունն է, որը սկիզբ է առել 2016 թ. սեպտեմբերին, ԱՄՆ-ից Quanta Cyber TM շագանակագեղձի վիրահատությունների համար նախատեսված ամերիկյան HealthTronics կորպորացիայի կողմից լազերի նվիրատվությամբ:  Quanta System կորպորացիայի գլխավոր տնօրեն Պաուլո Սալվադեոն Կարո Դերձակյանի հրավերով «Իզմիրլյան» ԲԿ այցից հետո ցանկություն է հայտնել ուրոլոգիական բաժանմունքին նվիրել վերջին սերնդի լազերային քարափշրման համար նախատեսված Quanta Litho լազերը:


 «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն  Արմեն Չարչյան
Միջոցառումը կարեւորելով «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն  Արմեն Չարչյանն ասաց.

«Նման միջոցառումները կարեւորում եմ: Պատճառն այն է, որ առողջապահությունը, ինչպես եւ ցանկացած ոլորտ, պարբերաբար պետք է զարգանա ու սա ոչ թե մեկ քայլ առաջ է, այլ թռիչք է: Այս սարքը թերեւս լավագույնն է աշխահում:  Quanta System կորպորացիայի լազերներով, որոնք բազմապրոֆիլ են, անգամ Վատիկանի  մի քանի հարյուրամյա պատերն ու նկարներն են մաքրել»,-ասաց ԲԿ տնօրենը հավելելով, որ թեեւ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը հագեցած է վերջին սարքավորումներով, այս սարքի ձեռքբերումը եւս մեկ հնարավորություն կընձեռնի է՛լ ավելի որակյալ բուժօգնություն ցուցաբերելու համար:


«Իզմիրլյան» ԲԿ ուրոլոգիական բաժանմունքի վարիչ, ուրոլոգ Արթուր Գրաբսկի
«Իզմիրլյան» ԲԿ ուրոլոգիական բաժանմունքի վարիչ, ուրոլոգ Արթուր Գրաբսկին, խոսելով լազերային սարքի արդյունավետության մասին, ասաց.

«Բժշկական ոլորտում քարերի փշրման համար նախատեսված աշխարհում նորագույն սարքը գործարանում պատրաստվել է հատուկ «Իզմիլրյան» բժշկական կենտրոնի համար: Այն կիրառվում է էնդոսկոպիկ վիրահատությունների ժամանակ` ներթափանցելով թե՛միզապարկից, թե՛ պունկցիոն մեթոդով: Սարքն ունի տարբեր ռեժիմներ, որոնց օգնությամբ քարը ոչ թե տարբեր չափի կտորների է վերածվում, այլ փոշիացվում է, այսինքն, քարը հնարավոր է փոշի դարձնել: Այն ունի նաեւ հնարավորություն հեռացնելու, օրինակ, միզապարկի փոքր ուռուցքներ, հնարավոր է հատել նաեւ միզապարկի նեղացումները»:

Ինչպես իր խոսքում նշեց Արթուր Գրաբսկին, վիրահատությունից 24 ժամ անց պացիենտը կարող է տուն վերադառնալ:


 ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վիլեն Հակոբյան
ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վիլեն Հակոբյանը շեշտադրեց այն հանգամանքը, թե ինչու որոշվեց համագործակցել հենց «Իզմիլրյան» ԲԿ-ի հետ.

«Վերջին տարիներին բժշկությունը ահռելի քայլերով է առաջ գնում: Այս համագործակցությունն ունի բացառիկ նշանակություն, քանի որ այս սարքը ներկայում գիտության բնագավառում համարվում է վերջին խոսքը, որի շնորհիվ հնարավորություն է տրվում մասնագետներին բարձրորակ բժշկական միջամտություններ իրականացնել: Այն հնարավոր է կիրառել նաեւ նյարդավիրաբուժության մեջ, որն, իմ կարծիքով, նույնպես շատ կարեւոր է: Մեր կենտրոնը տարիներ շարունակ համագործակցել է ամերիկյան Ուրոլոգիական կենտրոնի հետ` հանձինս մեր հայրենակից պարոն Դերձակյանի, ում շնորհիվ կայացավ նաեւ այս համագործակցությունը: Վստահ եմ, որ այս սարքն ու մեր կենտրոնի մասնագետները մեր հանրապետությունում համար առաջինն են: Պատահական չէ, որ հենց մեր կենտրոնի հետ կայացավ համագործակցությունը, ինչը խոսում է նաեւ կենտրոնի բարձր մակարդակով բուժօգնություն ցուցաբերելու եւ, իհարկե, Արթուր Գրաբսկու կատարած աշխատանքի մասին: Արթուր Գրաբսկին վերապատրաստվել է աշխարհի լավագույն ուրոլոգիական կլինիկաներում: Այս պարագայում բուժման գործընթացում ներդաշնակվում է բարձրակարգ մասնագետն ու բարձրորակ սարքավորումը»:

 

«Իզմիրլյան» ԲԿ ուրոլոգիական բաժանմունքը համալրվեց նոր, քարափշրման սարքով «Իզմիրլյան» ԲԿ ուրոլոգիական բաժանմունքը համալրվեց նոր, քարափշրման սարքով

«Իզմիրլյան» ԲԿ ուրոլոգիական բաժանմունքը համալրվեց նոր, քարափշրման սարքով «Իզմիրլյան» ԲԿ ուրոլոգիական բաժանմունքը համալրվեց նոր, քարափշրման սարքով

«Իզմիրլյան» ԲԿ ուրոլոգիական բաժանմունքը համալրվեց նոր, քարափշրման սարքով

 

 

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ