Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը չի զիջում եվրոպական առաջատար կլինիկաներին. գերմանացի բժիշկ. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը չի զիջում եվրոպական առաջատար կլինիկաներին. գերմանացի բժիշկ. izmirlianmedicalcenter.com

Մարտի 17-23-ն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի հրավերով Հայաստան էին ժամանել գերմանացի հայտնի բժիշկներ Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի պրոֆեսորներ, օրթոպեդ-վնասվածքաբան Քրիստոֆ Յաշկենը և գաստրոէնտերոլոգ-լյարդաբան Հուբերթ Բլումը։ Գերմանացի հայտնի բժիշկներն այս կերպ մի քանի անգամ են հյուրընկալվել Հայաստանում: Նրանց հերթական այցը նույնպես մասնագիտական համագործակցության նպատակ ուներ, որի շրջանակում  համատեղ իրականացվում են նաև հիվանդների խորհրդատվություն, բուժում, ախտորոշում, անհրաժեշտության դեպքում` վիրահատություններ:

Զրուցել ենք Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի պրոֆեսորներ, գաստրոէնտերոլոգ-լյարդաբան Հուբերթ Բլումի, օրթոպեդ-վնասվածքաբան Քրիստոֆ Յաշկենի և «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի հետ:

–  Պարոն Բլում, որերո՞րդ այցն է Հայաստան:

–  Երրորդ անգամ եմ Հայաստանում: Այս եռօրյա այցելության ընթացքում հետաքրքրված եմ ներքին հիվանդությունների փորձի փոխանակմամբ, հատկապես՝ ենթաստամոքսային գեղձի, ստամոքսի ու լյարդի:

–  Այս օրերին պացիենտները ի՞նչ գանգատներով են դիմել:

–  Մեծամասնությանն անհանգստացնում է ստամոքսի գանգատները: Ցավոք, շատերն ունեն ստամոքսի, աղիների և ենթաստամոքսային գեղձի չարորակ գոյացություն: Ցավալի է, որ մարդիկ դիմում են հիվանդության բարդացած փուլում: Ադպիսի հիվանդների համար անհրաժեշտություն է առաջանում օպտիմալ բուժման ռազմավարություն մշակել: Հազվադեպ է պատահում ուշացած դեպքերում վիրահատական միջամտությունների դիմել, որի պարագայում բուժումն իրականացվում է երկու փուլով` վիրահատություն և քիմիաթերապիա հետվիրահատական շրջանում: Ցավով պետք է նշեմ, որ հանդիպում եմ դեպքերի, երբ հիվանդությունն արդեն ծայրահեղ փուլում է` ամբողջ օրգանիզմով տարածված մետաստազներով: Այս դեպքերում բուժման վերջին հույսը քիմիաթերապիան է:

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը չի զիջում եվրոպական առաջատար կլինիկաներին. գերմանացի բժիշկ
–  Առհասարակ, ներքին հիվանդություններից խուսափելու համար ի՞նչ խորհուրդ կտաք:

–  Սկզբունքորեն պետք է քիչ սնվել, կերակրացանկում նախապատվությունը չտալ մսին, հատկապես՝ կարմիր: Տեղեկացնեմ, որ հայերի շատ սիրելի խորովածն այնքան էլ առողջարար չէ (ժպտում է.-խմբ.): Անհրաժեշտ է սննդի առյուծի բաժինը հատկացնել մրգին ու բանջարեղենին: Շատ կարևոր է հետևել` պահպանելու օպտիմալ քաշ, որը յուրաքանչյուրի համար անհատական է:

 

Բազմաթիվ հիվանդություններ, այդ թվում` չարորակ գոյացություններ, հնարավոր է կանխարգելել` առողջ ապրելակերպին հետևելով: Պետք է զբաղվել սպորտով, անհրաժեշտ է շատ քայլել: Թվարկածս կանոններով ապրելն օգնում է օրգանիզմում արյան ակտիվ շրջանառությանն իր դրական հետևանքներով: Ամերիկյան հետազոտությունն ապացուցել էր, որ քաղցկեղային հիվանդությունների պարագայում մարմնի մարզումն ու ֆիզիկական ակտիվությունը նպաստում է հիվանդի երկարակեցությանն ու ինքնազգացողության բարելավմանը:

–  «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը լինելով մեր երկրի առաջատար կլինիկաներից, ըստ Ձեզ, ի՞նչ տեղ է զբաղեցնում ժամանակակից կլինիկաների շարքում:

–  Երրոդ անգամ այցելելով այստեղ, համոզվել եմ, որ կլինիկան հագեցած է լավագույն բուժտեխնիկայով և ախտորոշման համակարգով: Բժշկությունը, լինելով դինամիկ գիտություն, անընդհատ պահանջում է հետևել արդի մրցակցությանը: Այդ առումով «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի անձնակազմը բավականին պատրաստված է և ներկայում մեր կենտրոնի հետ իրականացնում է փորձի փոխանակման ծրագիր, ինչը շատ կարևոր է ոլորտի զարգացման համար: «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը ոչնչով չի զիջում եվրոպական մի շարք առաջատար հիվանդանոցներին:

–  Պարոն Չարչյան, Պարոն Յաշկեն երկրորդ անգամ է Հայաստանում… Եվ ընդհանրապես, ի՞նչ ծրագրերն են իրականացվում այդ այցերի շրջանակներում:

–  Առաջին այցելության արդյունավետությունն է պատճառը, որ Քրիստոֆ Յաշկեն Հայաստան այցելեց երկրորդ անգամ: Մեր համագործակցության շրջանակում` միասին լուծելով հիվանդների խնդիրները, իրականացնում ենք բուժման ծրագիր: Եթե անհրաժեշտություն է առաջանում հիվանդի բուժումը շարունակել Գերմանիայում, դա ավելի դյուրին է կազմակերպվում:

 «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը չի զիջում եվրոպական առաջատար կլինիկաներին. գերմանացի բժիշկ
–  Մեր համագործակցությունն ունի խորը շերտեր և այն կրելու է շարունակական բնույթ: Արդեն մեկ տարվա համագործակցությունը տվել է իր արդյունքները:

–  Մենք ո՛չ միայն մասնագիտական գիտելիքների, փորձի փոխանակման և բժիշկների վերապատրաստման ծրագիր ենք իրականացնում, այլ նաև համատեղ կատարում ենք վիրահատական միջամտություններ, բուժօգնություն և ախտորոշում:

–  Համագործակցության մեկ տարվա ընթացքում ի՞նչ ծրագրեր են իրականացվել:

–  Այս մեկ տարվա ընթացքում իրենց կողմից կազմակերպված դրամահավաքի շնորհիվ հնարավորություն է ստեղծվել երկու զինվորականի վիրահատական միջամտությունն իրականացնել Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայում: Այս օրերին հանդիպել ենք Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ, ով ողջունել է մեր գերմանացի գործընկերների նման նախաձեռնությունը: Իսկ թե որ զինվորականների բուօգնությունը պետք է կազմակերպվեր Գերմանիայում, դա Պաշտպանության նախարարությունն էր որոշել` ելնելով խիստ անհրաժեշտությունից և բուժման անհետաձգելիությունից:

–  Այս օրերին Ձեզ և պարոն Յաշկեին ի՞նչ գանգատներով պացիենտներ են դիմել:

–  Հիմնականում դիմել են ողնաշարի օստեոխոնդրոզով և խոշոր հոդերի արթրոզով պացիենտներ:

–  Պարոն Յաշկե ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում հիվանդանոցների գործունեությունը` հանձինս «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի:

–  Իմ երկրոդ այցով ականատես եմ եղել բարձրորակ օրթոպեդիկ վիրահատական միջամտություններին, բուժման կարգը, միանշանակ, համապատասխանում է միջազգային չափանիշներին: Վստահորեն կարող եմ ասել, որ Ֆրայբուրգի համալսարանական կլինիկան և «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը գտնվում են հավասար հարթության վրա, ինչը չեմ կարող ասել հայաստանյան մյուս հիվանդանոցների մասին:

–  Ձեր մասնագիտական խորհուրդը:

–  Հետևել առողջ ապրելակերպին, զբաղվել սպորտով, դեղորայք և ալկոհոլ չօգտագործել, սնվել առողջ սննդակարգով:

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ