Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Բարդ և հաջողված վիրահատություն. 10 տարի անց ուռուցքի կրկնության բուժում. oncology.am

Բարդ և հաջողված վիրահատություն. 10 տարի անց ուռուցքի կրկնության բուժում. oncology.am

Հիվանդ Լ., 1969 թ. ծնված, 2006 թ ընդունվել է Ուռուցքաբանության ազգային կենտրոն (ՈւԱԿ), իրականացված հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ, ստացել է համալիր բուժում և գտնվել հսկողության տակ:

Վերջին ամիսներին հիվանդը ձախ սրունքի ստորին երրորդ շրջանում նկատել է ուռածություն: Կրկին դիմել է ՈւԱԿ, որտեղ ախտորոշվել է ոսկրային համակարգի մետաստատիկ ախտահարում` ձախ մեծ ոլոքի դիստալ հատվածի ախտաբանական կոտրվածքի վտանգով:

Կատարվել է վիրահատություն` մետաստատիկ օջախի լայն հեռացում, պլաստիկա ոսկրային ցեմենտով և մետաղական թիթեղի տեղադրումով:

Վիրահատությունն իրականացրել են Ոսկրային պաթոլոգիայի բաժանմունքի վարիչ Սերգեյ Սեինյանը, օրթոպեդ-ուռուցքաբաններ Ալեքսանդր Սեինյանը և Էդգար Նիկողոսյանը:

 

Վերջույթի ֆունկցիան պահպանվել է, ներկայում հիվանդը ստանում է հետվիրահատական քիմիաթերապիա:

 

Բարդ և հաջողված վիրահատություն. 10 տարի անց ուռուցքի կրկնության բուժում. Բարդ և հաջողված վիրահատություն. 10 տարի անց ուռուցքի կրկնության բուժում.

Բարդ և հաջողված վիրահատություն. 10 տարի անց ուռուցքի կրկնության բուժում. Բարդ և հաջողված վիրահատություն. 10 տարի անց ուռուցքի կրկնության բուժում.

 

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ