Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Լյարդի ռեզեկցիաների իրականացում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վիրաբուժության կլինիկայում.

Լյարդի ռեզեկցիաների իրականացում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վիրաբուժության կլինիկայում.

Հոդվածը ներկայացնում է «Արմենիա» ՀԲԿ Վիրաբուժության կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր Սուրեն Ստեփանյանը:

Լյարդի նորագոյացությունները, որոնց դեպքում հնարավոր է կիրառել վիրաբուժական բուժում, բազմազան են: Դրանք են հեպատոցելյուլյար և խոլանգիոցելյուլյար կարցինոմաները, լյարդի ադենոմաները, ֆոկալ նոդուլար հիպերպլազիաները, խթաղու քաղցկեղի մետաստազները լյարդում և այլն: Նշված   ախտահարումների ընդհանուր կլինիկական պատկերն ընդգրկում է հետևյալ ախտանիշերը՝ ծանրության զգացում և ցավ աջ թուլակողում, ընդհանուր թուլություն, արագ վրա հասնող հոգնածություն: Պացիենտի մոտ առավել ծանր ընթացք է դիտվում, երբ վերոնշյալ ախտաբանություններն ուղեկցվում են  լեղուղիների լուսանցքի խցանումով և մեխանիկական դեղնուկով ուղեկցվելու պարագայում: Ախտորոշման մեջ անգնահատելի է ուլտրաձայնային հետազոտոթյան և կոնտրաստավորմամբ համակարգչային շերտագրության դերը: Ընդ որում, ուլտրաձայնային հետազոտությունն անհրաժեշտ է նաև որպես ներվիրահատական միջոց՝ որոշելու լյարդի նորագոյացության հեռացման հնարավորությունը:

Վիրաբուժական մեթոդին զուգահեռ լյարդի նորագոյացությունների բուժման մեջ կիրառվում են նաև ռադիոհաճախային աբլացիան, միկրոալիքային աբլացիան, կրիոդեստրուկցիան: Այս մեթոդները որոշակի ցուցումների դեպքում տալիս են լավ արդյունքներ, չնայած նաև զերծ չեն բարդություններից:

 

ԼՅԱՐԴԻ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅԱՆ ՀՇ ՊԱՏԿԵՐ

   ԼՅԱՐԴԻ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅԱՆ ՀՇ ՊԱՏԿԵՐ

 

Լյարդի նորագոյացությունների վիրաբուժական բուժման մեջ առավել հաճախ են կիրառվում անատոմիական խնայող մասնահատումները՝ սեգմենտէկտոմիաները: Առավել ռադիկալ հեմիհեպատէկտոմիաներից հետո հաճախ են բարդությունները, լյարդային անբավարարության դեպքերը կամ փակուղային վիճակները, երբ վիրահատությունից որոշ ժամանակ անց հայտնաբերվում է ախտահարում լյարդի պահպանված բլթում:


ԼՅԱՐԴԻ ՌԵԶԵԿՑԻԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ

 ԼՅԱՐԴԻ ՌԵԶԵԿՑԻԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ


«Արմենիա» ՀԲԿ վիրաբուժության կլինիկայում վերջին տարիներին աշխատանքներ են իրականացվել լյարդի նորագոյացությունների վիրաբուժական բուժման ուղղությամբ: Կատարվել են վիրահատություններ այս ոլորտում մեծ փորձ ունեցող վիրաբույժ Ս.Հ. Հակոբյանի հետ համատեղ: Ռուսաստանի հայ բժիշկների միության և անձամբ պրոֆ. Ի.Ռ. Կարապետյանի ջանքերով կազմակերպվել են «Արմենիա» ՀԲԿ վիրաբուժության կլինիկայի ղեկավար Ս.Ա. Ստեփանյանի և նույն կլինիկայի վիրաբույժ Հ.Ս. Հովհաննիսյանի վերապատրաստումը Մոսկվայի Ա.Վ. Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտում, Լյարդի և ենթաստամոքսային գեղձի վիրաբուժության բաժանմունքում


ԼՅԱՐԴԻ ՀՅՈՒՍՎԱԾՔԸ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ 
ԼՅԱՐԴԻ ՀՅՈՒՍՎԱԾՔԸ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ  

                                                                        

Որպես այդ վերապատրաստումների և նախապատրաստական աշխատանքների արդյունք «Արմենիա» ՀԲԿ վիրաբուժության կլինիկայում վերջին մեկ տարում կլինիկայի ղեկավար Ս.Ա. Ստեփանյանի կողմից կատարվել են լյարդի երեք մասնահատումներ բարորակ նորագոյացությունների կապակցությամբ: Մասնահատումներից երկու դեպքում կատարվել է լյարդի 7-րդ սեգմենտի մասնահատում, երրորդ դեպքում՝ 8-րդ սեգմենտի մասնահատում: Բուժման ընթացքում առանձնապես կարևոր էր անէսթեզիոլոգիական ծառայության (ղեկավար Ա.Ս. Ղազարյան) և ինտենսիվ թերապիայի ծառայության (ղեկավար Ա.Ա.Ղազարյան) դերը: Կլինիկայից հիվանդները դուրս են գրվել առողջացմամբ:


  ԼՅԱՐԴԻ ՀՅՈՒՍՎԱԾՔԻ ԵԶՐԵՐԸ ՄՈՏԵՑՎԵԼ ԵՆ  
ԼՅԱՐԴԻ ՀՅՈՒՍՎԱԾՔԻ ԵԶՐԵՐԸ   

 

Կատարված աշխատանքները և արդյունքները հուսադրող են, այս բնագավառում մեր հետազոտությունները, որոնումները շարունակվելու են:

 

ԼՅԱՐԴԻՑ ՀԵՌԱՑՎԱԾ ՖՈԿԱԼ ՆՈԴՈՒԼՅԱՐ ՀԻՊԵՐՊԼԱԶԻԱՅԻ ՊՐԵՊԱՐԱՏԸ  ՄՈՏԵՑՎԵԼ ԵՆ

ԼՅԱՐԴԻՑ ՀԵՌԱՑՎԱԾ ՖՈԿԱԼ ՆՈԴՈՒԼՅԱՐ ՀԻՊԵՐՊԼԱԶԻԱՅԻ ՊՐԵՊԱՐԱՏԸ

 

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ