Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

«Իզմիրլյան» ԲԿ-ում կատարվել է հերթական բարեգործական վիրահատությունը. կոնք-ազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորում. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» ԲԿ-ում կատարվել է հերթական բարեգործական վիրահատությունը. կոնք-ազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորում. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում պարբերաբար իրականացվում են բարեգործական վիրահատություններ:
Հարցին, թե ի՞նչ պարբերականությամբ և ի՞նչ սկզբունքով են ընտրում վիրահատության կարիք ունեցող պացիենտներին, Արմեն Չարչյանը պատասխանեց.

«Բարեգործական վիրահատությունների փորձի ակունքները տանում է տարիներ առաջ Վաչագան Այվազյանի հետ միասին կայացրած որոշումները, որոնք ավանդապես շարունակվում են առայսօր: Պացիենտի ընտրության հիմքում այն դեպքերն են, որոնք հանգեցնում են ծանր հաշմանդամության. հիվանդը չի կարող տեղաշարժվել կամ առկա է ուժեղ արտահայտված ցավային համախտանիշ: Վիրահատական ներհիվանդանոցային ծախսերը հոգում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը, ինքս ապահովում եմ պրոթեզի արժեքը, վիրահատություններն իրականացվում է իմ և իմ գործընկերների` մեր թիմի կողմից: Լինում են նաև դեպքեր, որ բավականին թանկ վիրահատությունները կատարում ենք նվազագույն ծախսերով: Նման հիմունքներով յուրաքանչյուր ամիս իրականացվում է 10-14 վիրահատություն, գումարած` միաբևեռ մինչև 6 վիրահատություն»:

«Իզմիրլյան» ԲԿ գործադիր տնօրեն Արմեն ՉարչյանՍ.թ. դեկտեմբերի 21-ին բարեգործական հիմունքներով իրականացվող հերթական վիրահատության մասին Ա. Չարչյանն ասաց.

«Պացիենտ Պ.Մ.-ն`  տղամարդ, 50 տ,  դիմել է «Իզմիրլյան» ԲԿ՝ գանգատվելով աջ կոնք-ազդրային հոդի շրջանի ուժեղ արտահայտված ցավերից և քայլքի խանգարումից: Հետազոտության արդյունքում պարզվել է. պացիենտն ունեցել է ազդրոսկրի վզիկի կոտրվածք, ազդրոսկրի գլխիկը քայքայվել է, իսկ վերջույթի տեղաշարժման արդյունքում այն կարճացել է մոտավորապես 4 սմ: Կատարվել է վիրահատական միջամտություն` կոնք-ազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորում: Էնդոպրոթեզը ձեռք եմ բերել ինքս, իսկ վիրահատության ապահովման բոլոր պարագաները տրամադրել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը»:


 «Իզմիրլյան» ԲԿ-ում կատարվել է բարեգործական վիրահատություն. կոնք-ազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորում  «Իզմիրլյան» ԲԿ-ում կատարվել է բարեգործական վիրահատություն. կոնք-ազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորում

Արմեն Չարչյանի նախատոնական խոսքն ուղղված էր բոլոր այն պացիենտներին, ում էնդոպրոթեզավորման արդյունքում ապահովել են լիարժեք կյանք. «Ուզում եմ ողջունել այն բոլոր հիվանդներին, ում կատարել ենք պրոթեզավորում և վերադարձրել կյանք, իսկ նրանց թիվը բազմահազար է: Տեղին է հիշել գերմանացի հայտնի օրթոպեդ-վնասվածքաբան Ութհոֆի (Hans K. Uhthoff) խոսքերը. որևէ այլ օրթոպեդիկ վիրահատություն այնքան չի ամոքում հիվանդի ցավերը, որքան արհեստական հոդերի կիրառումը»:

 

 «Իզմիրլյան» ԲԿ-ում կատարվել է բարեգործական վիրահատություն. կոնք-ազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորում

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ