Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ներդրվել է բուժման նոր եղանակ. oncology.am

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ներդրվել է բուժման նոր եղանակ. oncology.am

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում (ՈւԱԿ) առաջին անգամ կատարվել են ռեգիոնար քիմիաթերապիա և ուռուցքային անոթների էմբոլիզացիա, ինչը ենթադրում է քիմիաթերապևտիկ նյութի ներարկումն անմիջապես ուռուցքը սնող անոթների մեջ և այդ անոթների արհեստական խցանում:

Այս մեթոդը կիրառվել է աջ ազդրի վերին-երրորդականի փափուկ հյուսվածքային սարկոմա (ռաբդոմիոսարկոմա) ախտորոշմամբ 65 տարեկան պացիենտի բուժման ժամանակ: Ոռուցքը ներաճել էր դեպի ազդրոսկր` ազդրոսկրի ախտաբանական կոտրվածքի բարդացմամբ:

Մինչ ՈւԱԿ դիմելը հիվանդը մոտ 4 ամիս ստացել է ոչ ադեկվատ բուժում Հայաստանի տարբեր ոչ մասնագիտացված բուժհաստատություններում: Հաշվի առնելով ուռուցքի մեծ չափսերը (19 սմ երկայնքով) և բարձր անոթավորումը` սկզբնական փուլում կատարվեց ռեգիոնար մոնոքիմիաթերապիա և ուռուցքային անոթների էմբոլիզացիա, այնուհետև` միաժամանակ ուռուցքի լայն հեռացում և ազդրոսկրի պրոքսիմալ մասնահատում` էնդոպրոթեզավորմամբ:


Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ներդրվել է բուժման նոր եղանակ
Մեթոդի կիրառման շնորհիվ հնարավոր դարձավ ուռուցքի հեռացումը` վերին վերջույթի պահպանմամբ և արյան մինիմալ կորստով:


Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ներդրվել է բուժման նոր եղանակ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ներդրվել է բուժման նոր եղանակ

Առկա մուգ գույնով ներկված հատվածները քիմիապրեպարատի և էմբոլիզացնող նյութի կուտակումն է ուռուցքային հյուսվածքում Դեպի ուռուցք գնացող անոթները բացակայում են

 

Վիրահատող խումբ.
էնդովասկուլյար վիրաբույժ Պողոսյան Տ.Ս.
Օնկոօրթոպեդներ` Սեինյան Ս.Գ., Սեինյան Ա.Ս.

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ