Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

«Իզմիրլյան» ԲԿ ռադիոլոգիայի բաժանմունքը հագեցած է գերժամանակակից բժշկական տեխնիկայով. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» ԲԿ ռադիոլոգիայի բաժանմունքը հագեցած է գերժամանակակից բժշկական տեխնիկայով. izmirlianmedicalcenter.com

2015թ. հիմնադրված «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ռադիոլոգիայի բաժանմունքը հագեցած է գերժամանակակից բժշկական տեխնիկայով, ինչը հնարավոր չէ չնկատել: Ռադիոլոգիայի բաժանմունքի ղեկավար, բժիշկ-ռադիոլոգ Արամ Դանիելյանը մեզ հետ զրույցում թվարկեց բաժանմունքում առկա սարքերը՝ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆ, համակարգչային տոմոգրաֆ, ռենտգեն և երկու սոնոգրաֆիկ սարք:

Ա. Դանիելյանը կարևորում է. «Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆը 1,5 տեսլա հզորություն ունի. ծրագրային հնարավորություններն են մեծ՝ ի տարբերություն այլ գործող սարքերի: Համակարգչային տոմոգրաֆը՝ եռաչափ ռեկոնստրուկցիայի հնարավորությամբ է, ռենտգեն սարքը՝ տարբեր պրոեկցիաներով պատկերներ ստանալու, ինչպես նաև` համեմատելու նոր պատկերը հնի հետ»:

Զրուցակցի խոսքով՝ Ռադիոլոգիայի բաժանմունքը համագործակցում է գրեթե բոլոր բաժանմունքների հետ. «Ռադիոլոգիան միջոց է, որով պրակտիկ բժիշկը հասկանում է խնդիրն ու ավելի լավ պատկերացնում բուժումը, և դա շատ կարևոր է»:

Ռադիոլոգիայի բաժանմունքի ղեկավար, բժիշկ-ռադիոլոգ Արամ ԴանիելյանԱ. Դանիելյանն ընդգծեց, որ Ռադիոլոգիայի բաժանմունքում աշխատում են երիտասարդ և առաջատար մասնագետներ: «Իզմիրլյան» ԲԿ ադմինիստրացիան կադրային ընտրություն կատարելիս նախընտրում է պրոֆեսիոնալներին. «Ռադիոլոգիայի բաժանմունքում աշխատող բժիշկները փորձառու են: Նրանք սերտ համագործակցում են նաև Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի հետ, մասնակցում տարեկան ժողովների և այլն»:

Համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ) իրականացնող բժիշկ-ռադիոլոգ Հռիփսիմե Հյուսնունցը մեզ հետ զրույցում նշում է, որ ՀՏ հետազոտությունը հնարավորություն է տալիս բացահայտելու մարդու օրգանիզմի ախտաբանությունները. «Մեր բաժանմունք պացիենտները գալիս են բժշկի ուղղորդմամբ, և հենց բժիշկն է որոշում հաճախականությունը: Օրինակ՝ ունենում ենք ուռուցքային  հիվանդներ, ովքեր  քիմիաթերապիայի կամ  ճառագայթային  բուժման  ընթացքում  պարբերաբար անցնում են ՀՏ հետազոտություն»:

Բժիշկ-ռադիոլոգ Հռիփսիմե ՀյուսնունցՀ. Հյուսնունցն ասում է, որ Ռադիոլոգիայի բաժանմունքը սերտորեն համագործակցում է ԲԿ-ի գրեթե բոլոր բաժանմունքների հետ՝ օրթոպեդիայի, ուրոլոգիայի, պրոկտոլոգիայի և այլն: «Մենք մշտապես կապի մեջ ենք բուժող բժիշկների հետ, իրականացվում է թիմային աշխատանք: Նման կերպ կազմակերպված աշխատանքի արդյունքում ունենում  ենք  բարձր  արդյունք»:
 
Բժիշկ-ռադիոլոգ Անուշ Մարալյանը, ով իրականացնում է մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ), մեզ հետ զրույցում ասաց, որ ՄՌՏ համարվում է ախտորոշիչ մեթոդ և իր անփոխարինելի դերն ունի բազմաթիվ հիվանդությունների ախտորոշման մեջ` հատկապես կենտրոնական նյարդային համակարգի, հենաշարժական համակարգի, ինչպես նաև որովայնի պարենխիմատոզ օրգանների պատկերման համար: Վերջին սերնդի ՄՌ տոմոգրաֆների շնորհիվ մեզ հասանելի է դարձել սրտի, թոքերի և աղեստամոքսային համակարգի մագնիսա-ռեզոնանսային հետազոտությունները:

ՄՌՏ նորագույն կիրառումներից մեկն է ՄՌ-մամոգրաֆիան, որն անվնաս է և չունի տարիքային սահմանափակում:

 Բժիշկ-ռադիոլոգ Անուշ ՄարալյանՈւրախությամբ պետք է նշեմ, որ մեր կենտրոնում արդեն հնարավոր է իրականացնել ամբողջ մարմնի ՄՌՏ հետազոտություն` դիֆուզ-կախված նկարների ստացումով, որն ամբողջ աշխարհում կիրառվում է օնկոսքրինինգի՝ ուռուցքների հայտնաբերման համար: Կիրառում ենք նաև նոր մեթոդ կանանց օրգանների պատկերավորման համար՝ հիստերոսալպինգոգրաֆիա, երբ ներհեշտոցային կոնտրաստավորման ճանապարհով կարողանում ենք արգանդի և փողերի անանցելիությունը պարզել:

Այս բոլոր նորարարությունները դրական կազդեն հայկական բժշկական համայնքի վրա և թույլ կտան նոր բուժական մեթոդների կիրառման

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ