Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի նոր լազերային սարքը գործի է դրվել. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի նոր լազերային սարքը գործի է դրվել. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի նոր լազերային սարքը` Quanta System Q1, արդեն գործի է դրվել (սարքը Կալիֆոռնիայի սփյուռքահայ բժիշկ, բարեգործ Կարո Դերձակյանի և Health Tronics ընկերության նվերն է ԲԿ-ին). մեկ շաբաթում  իրականացվել է 7 վիրահատություն`հաջող ընթացքով, և հիվանդներն արդեն դուրս են գրվել: Ի դեպ, վիրահատություններն իրականացվել են Կարո Դերձակյանի հետ համատեղ. սարքի նոր հնարավորություններին ծանոթացել են կլինիկայի առաջատար և երիտասարդ մասնագետները:

Այս մասին ոգևորությամբ պատմում է ուրոլոգիական բաժանմունքի ղեկավար, դոցենտ Արթուր Գրաբսկին:

Իր իսկ խոսքերով` նոր սարքը հնարավորություն տվեց է՛լ ավելի կատարելագործված եղանակով իրականացնել ուրոլոգիական միջամտություններ՝ առանց կտրվածքային վերքերի և նվազագույն արյան կորուստով.

 «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի ղեկավար, դոցենտ Արթուր Գրաբսկի«Դեռևս 2005 թվականից` մեր կլինիկայի  հիմնադրման օրվանից, համագործակցում ենք բժիշկ Կարո Դերձակյանի հետ: Նա համալրեց մեր կլինիկան սարքերով, որոնք չկային Հայաստանում, ինչի համար` հատուկ շնորհակալություն»,- նշեց Ա. Գրաբսկին` հավելելով, որ նմանատիպ սարքերի օգնությամբ շագանակագեղձի  բուժման արդյունավետությունը մեծանում է, իսկ չբարդացված դեպքում հիվանդն ապաքինվում է 24 ժամվա ընթացքում, այսինքն, մեկ օր հետո կարող է տուն գնալ:

Ա. Գրաբսկին պատմեց նաև, որ օրերս` կրկին Կարո Դերձակյանի միջնորդությամբ, բաժանմունք են այցելել լազերային սարք արտադրող իտալական  ընկերության ներկայացուցիչները.

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի նոր լազերային սարքը գործի է դրվել« Ի ուրախություն մեզ, իտալական ընկերության ներկայացուցիչներն աշխատանքային այցով Երևանում էին, և հյուր եկան մեր բաժանմունք: Շրջայցից հետո նրանք դրվատանքի խոսքեր ասացին: Նրանց հաճելիորեն զարմացրել էր թե՛ բաժանմունքի արտաքին տեսքը, թե՛ սարքերի հագեցվածությունը: Եվ, իսկապես, մատների վրա կարելի հաշվել կլինիկաներ, որտեղ կա նման տեխնիկա»:

Ա. Գրաբսկու փոխանցմամբ` իտալացիների հետ բանակցություններ են տարվել, ինչի արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի ընկերությունը կապահովի լազերային սարքի անխափան աշխատելու համար  անհրաժեշտ ծախսվող մասեր:

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ