Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

«Իզմիրլյան» ԲԿ բժիշկները ԼՂՀ-ում կատարել են 5 էնդոպրոթեզավորում. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» ԲԿ բժիշկները ԼՂՀ-ում կատարել են 5 էնդոպրոթեզավորում. izmirlianmedicalcenter.com

Ս.թ. հուլիսի 22-24-ը` «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, պրոֆեսոր Ա. Չարչյանի գլխավորությամբ, Արցախի Հանրապետություն էին մեկնել օրթոպեդ-վնասվածքաբաննե՝ Ս. Սարիբեկյանը և Ս. Մաթոսյանը, ինչպես նաև վիրահատարանի ավագ բուժքույր Գ. Սարգսյանը:

Այցի նպատակն էր «Իզմիրլյան» ԲԿ և Արցախի առողջապահության նախարարության միջև իրականացվող ծրագրի շրջանակներում կատարել վիրահատություններ՝ կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորում:

Այս այցի ընթացքում իրականացվել է 5 վիրահատություն:

Էնդոպրոթեզները ձեռք են բերվել Արցախի ԱՆ կողմից, իսկ վիրահատությունների ապահովման բոլոր պարագաները տրամադրվել է «Իզմիրլյան» ԲԿ կողմից:

Ստորև ներկայացնում ենք իրականացված առավել բարդ վիրահատություններից երկուսի բնութագիրը:

1-ին դեպք.

Հիվանդ 54 տարեկան տղամարդ, ձախ քացախափոսի հետին եզրի ոչ ճիշտ սերտաճած կոտրվածք, կոնքազդրային հոդի հնացած հետին հոդախախտ: Հիվանդության վաղեմությունը 5 տարի է: Հիվանդին կատարվել է ձախ կոնքազդրային հոդի տոտալ՝ ոչ ցեմենտային էնդոպրոթեզավորում, ազդրոսկրի և ազդրի առբերիչ մկանախմբի ջլերի ռեկոնստրուկտիվ պլաստիկայով:


«Իզմիրլյան» ԲԿ բժիշկները ԼՂՀ-ում կատարել են 5 էնդոպրոթեզավորում  «Իզմիրլյան» ԲԿ բժիշկները ԼՂՀ-ում կատարել են 5 էնդոպրոթեզավորում

2-րդ դեպք.

Հիվանդ 62 տարեկան կին, ախտորոշումը՝ զույգ կոնքազդրային հոդերի անկիլոզացնող պրոտրուզիոն կոքսաարթրոզ: Հիվանդի մոտ կատարվել է ձախ կոնքազդրային հոդի տոտալ ոչ ցեմենտային էնդոպրոթեզավորում` քացախափոսի հատակի պլաստիկայով:


«Իզմիրլյան» ԲԿ բժիշկները ԼՂՀ-ում կատարել են 5 էնդոպրոթեզավորում «Իզմիրլյան» ԲԿ բժիշկները ԼՂՀ-ում կատարել են 5 էնդոպրոթեզավորում
 

Ներկայում բոլոր հիվանդները գտնվում են բավարար վիճակում, անցնում են վերականգնողական բուժում:

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ