Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը շարունակում է միջազգային համագործակցությունը` ի շահ ազգաբնակչության առողջության. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը շարունակում է միջազգային համագործակցությունը` ի շահ ազգաբնակչության առողջության. izmirlianmedicalcenter.com

Մայիսի 4-ից 8-ը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում խորհրդատվություն են իրականացնում գերմանացի հայտնի բժիշկներ Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի պրոֆեսորներ, օրթոպեդ-վնասվածքաբան Քրիստոֆ Յաշկեն և էսթետիկ վիրաբույժ Մարտին Շվարցը, ով առավել մասնագիտացված է տարատեսակ սպիների բուժման ոլորտում:

Գերմանացի բժիշկները` «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Ա. Չարչյանի ուղեկցությամբ, շրջեցին և ծանոթացան բժշկական կենտրոնում իրականացվող ծառայություններին, նյութատեխնիկական հագեցվածությանը, ինչպես նաև եղան վիրահատարաններում, վերակենդանացման և այլ բաժանմունքներում: Այնուհետև գերմանացի մասնագետների հետ քննարկվել են զինծառայողների վերականգնողական բուժման մանրամասները ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված խորհրդակցության ընթացքում, որին մասնակցում էին նաև զինծառայողների ծնողները:

Խորհրդակցությանը` ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրավերով, ներկա էր նաև Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, ով ևս պատրաստակամություն հայտնեց արտերկիր տեղափոխվելու դեպքում աջակցել զինվորների բուժօգնության կազմակերպման գործին:

Խորհրդատվությունների նպատակով Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայից Հայաստան ժամանած բժիշկների` վնասվածքաբանների, պլաստիկ վիրաբույժների, և տեղի մասնագետների հետ քննարկվել են նրանց արտերկրում բուժօգնության կազմակերպման արդյունավետությունը, հնարավորությունը, կլինիկաների ընտրությունն ու ժամկետները: Արտերկրի առաջատար մասնագետներին են ներկայացվել զինծառայողների բժշկական փաստաթղթերը: Ուղիղ կապ է հաստատվել նաև Համբուրգի հայազգի մասնագետների հետ: Քննարկմանը միացել է նաև Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

 

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը շարունակում է միջազգային համագործակցությունը` ի շահ ազգաբնակչության առողջության

 

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ