Լուրեր
ԵՊԲՀ-ում կայացավ «Կլինիկական պարօդոնտոլոգիա» դասագրքի շնորհանդեսը
Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ բուհի թերապևտիկ ստոմատոլոգիայի և պարօդոնտոլոգիայի ամբիոնի վարիչ Վարդան Բակալյանի և նույն ամբիոնի ասիստենտ Լուսինե Հարությունյանի «Կլինիկական պարօդոնտոլոգիա» դասագրքի շնորհանդեսը:
Բացման խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, ՀՀ ԱՆ գլխավոր ստոմատոլոգ Լազար Եսայանը.
«Այս գրքի շնորհանդեսը կարևոր իրողություն է հայկական ստոմատոլոգիայում, քանի որ «Կլինիկական պարօդոնտոլոգիա» դասագիրքը մեզ հնարավորություն է տալու քայլել ժամանակակից ստոմատոլոգիայի պահանջներին համահունչ:
Շնորհավորում եմ դասագրքի հեղինակներին և մաղթում նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ»:
Թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Վալերի Տատինցյանը ևս, շնորհավորելով դասագրքի հեղինակներին, ընդգծեց դրա կարևորությունը ոչ միայն գործնական ստոմատոլոգիայում, այլև ուսուցման գործընթացում, քանի որ պարօդոնտոլոգիան ոչ միայն ստոմատոլոգիայի կարևորագույն ճյուղերից մեկն է:
Շնորհակալություն հայտնելով բուհի ղեկավարությանը և բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրենց նախաձեռնությանը՝ հեղինակ Վարդան Բակալյանը հակիրճ ներկայացրեց
«Կլինիկական պարօդոնտոլոգիա» դասագրքի ստեղծման բարդ և երկարատև ուղին: Նա նշեց, որ դասագիրքը գրվել է ութ տարվա ընթացքում, և վերջին 3-4 տարիները եղել են ամենաբարդը, սակայն աջակիցների շնորհիվ իրենք հաղթահարել են այդ դժվարությունները, և այսօր ապագա ու ներկա մասնագետների դատին են հանձնում այն:
Հեղինակը տեղեկացրեց, որ դասագրքում հանգամանորեն շարադրված են պարօդոնտոլոգիայի բոլոր բաժինները, և այն հագեցած է սխեմաներով, աղյուսակներով ու նկարներով, որոնք ավելի պատկերավոր են դարձնում նյութը:
Այնուհետև Վարդան Բակալյանը գրքի մեկական օրինակ նվիրեց աշխատանքի գրախոսներին և ստեղծման աջակիցներին:
Նշենք, որ դասագիրքը նախատեսված է բոլոր ստոմատոլոգների, կլինիկական օրդինատորների, բժիշկ-ինտերնների, ինչպես նաև ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողների, դիմածնոտային վիրաբույժների, նախադիպլոմային և հետդիպլոմային կրթական համակարգի դասախոսների համար:
Միջոցառման հանդիսավոր մասի ավարտին հաջորդեցին թեմատիկ զեկույցներ:
01.04.2016 Կարդացեք նաև
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
03.12.2024
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
25.10.2024
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
25.10.2024
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
25.10.2024
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
09.10.2024
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
25.09.2024
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
24.09.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ