Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Երբ բժիշկների վարպետությունը երկրորդ կյանք է ապահովում. armeniamedicalcenter.am

Երբ բժիշկների վարպետությունը երկրորդ կյանք է ապահովում. armeniamedicalcenter.am

Դժբախտ պատահարների և կյանքին սպառնացող արտակարգ իրավիճակների զոհ դարձած յուրաքանչյուր տուժող երազում է ո՛չ միայն կյանքի վերադառնալու, այլև իր նախկին լիարժեք կենսագործունեությունը վերադարձնելու մասին:

Տարիներ շարունակ «Արմենիա» բժշկական կենտրոնը հաստատվել է  արտակարգ միջադեպերից տուժածներին օպերատիվ միջամտությամբ կյանքի բերելու իր վարպետության մեջ:

Այսօր կենտրոնի բարձր պրոֆեսիոնալիզմ և համբավ վայելող անձնակազմին հաջողվեց փրկել ևս մեկ երիտասարդ կյանք:

Սույն թվականի փետրվարին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխվեց դանակահարության հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երիտասարդ՝ «Կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք, սրտի վնասվածք և զույգ ազդրերի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ:

Սրտի վնասվածքները համարվում են կյանքի համար, թերևս, ամենավտանգավորները և մինչև 95% դեպքերում կարող են ունենալ մահացու ելք՝ պերիկարդի խոռոչ շարունակական արյունահոսության հետևանքով:

Նման արտակարգ դեպքերում, երբ հիվանդի կյանքը կախված է «թելից», վերջինիս ապրելու հավանականությունն ուղղակիորեն կապված է այնպիսի գործոնների հետ, ինչպես՝ օպերատիվ որոշում կայացնելը, տուժածի տարիքը, նրա ֆիզիկական վիճակը, միջամտող բժիշկների պրոֆեսիոնալիզմը:
 Երբ բժիշկների վարպետությունը երկրորդ կյանք է ապահովում
«Հաճախ հիվանդի կյանքն ուղղակիորեն կախված է բժիշկների կողմից օպերատիվ որոշում կայացնելուց»

Իրականում դժվար է հանձն առնել նման ծանր դեպքի բարեհաջող ավարտը: Կլինիկայի ղեկավար Ս.Ա. Ստեփանյանի խոսքերով` վիրաբույժներ Է. Դայանը և Վ. Ասրյանը, անէսթեզիոլոգ Տ. Զագինայլոյի հետ միասին, հնարավոր բոլոր միջոցներն օգտագործելով, իրականացրել են բարդագույն վիրահատություն և կարողացել են կրկին կյանք վերադարձրել երիտասարդին: Այսպիսով, կատարվել է թորակոտոմիա, սրտի վերքի կարում, բոլոր վերքերի առաջնային վիրաբուժական մշակում (այդ առումով կենտրոնի վիրաբույժները մեծ փորձ ունեն): Վերջին մի քանի տարիների ընթացքում նմանօրինակ միջամտություններ են կատարել կլինիկայի ղեկավար Ս.Ա. Ստեփանյանը, դոցենտ Բատիկյանը և վիրաբույժ Ա.Ռ. Նալբանդյանը:

Այսօր երիտասարդի վիճակը բժիշկները գնահատում են բավարար, արհեստական շնչառությունը փոխարինվել է ինքնուրույն շնչառությամբ, վերականգնվել են կենսական կարևոր ֆունկցիաները, շարունակվում են թերապևտիկ և վերականգնողական աշխատանքները մինչև հիվանդի լիարժեք ապաքինումը:

Թերևս, երիտասարդն, այսուհետ, կտոնի 2 ծծնդյան օր:

«Արմենիա» բժշկական կենտրոնում հիվանդին ո՛չ միայն համապատասխան բուժօգնություն են ցուցաբերում, այլև վերադարձնում են, հնարավորինս, լիարժեք կյանքի:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ