Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը մասնակցում էր «Առողջապահություն XXI դար» ցուցահանդեսին. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը մասնակցում էր «Առողջապահություն XXI դար» ցուցահանդեսին. izmirlianmedicalcenter.com

«ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ XXI ԴԱՐ» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում մարտի 1-3-ը հայաստանյան առողջապահական համակարգը կենտրոնացել էր մեկ վայրում: «ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ XXI ԴԱՐ» ցուցահանդեսը տալիս է եզակի հնարավորություն` ծանոթանալ ոլորտի առաջատար մասնագետների կարծիքներին և ստանալ արժեքավոր խորհուրդներ:

Ցուցահանդեսի հիմնական նպատակներն են. բժշկական տեխնիկայի, սարքավորումների և դեղերի առաջատար արտադրողների, առողջապահության ոլոտում աշխատող մասնագետների ներգրավում, նորարարական արտադրանքի առաջխաղացման համար նպաստավոր պայմանների ստեղծում: Մասնակից ընկերությունները նաև իրենց տարեկան աշխատանքի ամփոփումն են կատարում:

Բազմաթիվ բժշկական կենտրոնների կողքին ցուցահանդեսին իր ծառայություններն էր ներկայացնում նաև «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը: Կենտրոնի մասին ավելի մանրամասն զրուցեցինք Իզմիրլյան ԲԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի հետ:

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյան–  Պարոն Չարչյան, ի՞նչ նշանակություն ունեն այսպիսի միջոցառումները՝ Ձեր կենտրոնի մասնակցության օրինակով:

–  Ես շատ արժևորում եմ մեր մասնակցությունն այս ցուցահանդեսին:  Երկու հիմնական նպատակ կա այստեղ՝ բժշկական հանրությանը ցույց տալ, թե ով ես դու, ինչով ես զբաղված, ինչ կարող ես անել, ինչ խնդիրներ ու նպատակներ ունես, և երկրորդը՝ տեսնել, թե ինչով են զբաղված գործընկերներդ, ինչ նորություններ ունեն: Էքսպոն նաև ամոփում է տարեկան գործունեությունը և սկիզբ դառնում նոր նախագծերի:

–  Ինչպես նշեցիք, սա նաև դաշտի ուսումնասիրության համար շատ լավ առիթ է: Ուսումնասիրության ֆոնին` ինչո՞վ է տարբերվում Իզմիրլյան կենտրոնը:

–  Չեմ ցանկանում համեմատել Իզմիրլյան կենտրոնը որևէ այլ բժշկական հաստատության հետ, կփորձեմ համեմատել Իզմիրլյանն ինքն իր հետ, իր անցած ուղու հետ: Այս մեկ տարվա ընթացքում մեզ մոտ բացվեց ճառագայթային ախտորոշման բաժանմունքը: Այն նախկինում գտնվում էր խորհրդատվական  ախտորոշման բաժանմունքի կազմում: Տեխնիկապես վերազինվելուց հետո`  ծառայությունը բավականին մեծ թափ առավ, և անհրաժեշտություն առաջացավ այն ներկայացնելու որպես առանձին ստորաբաժանում: Բացվեց նաև անոթային վիրաբուժության բաժանմունքը:

Բացի նորամուծություններից, Իզմիրլյան կենտրոնում գործող ավանդական բաժանմունքները զարգացման նոր ուղի են անցնում, բաժանմունքներում նոր վիրահատություններ են իրականացվում, նոր տեխնիկայով է զինվել կենտրոնը:

 

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը մասնակցում էր «Առողջապահություն XXI դար» ցուցահանդեսին
–  Խոսենք նաև նպատակների ու խնդիրների մասին:

–  Մենք այսօր դեռ ամբողջովին չենք ծածկում վիրաբուժական դաշտը: Մեզ մոտ դեռևս թերի է քիչ ինվազիվ սրտային վիրաբուժությունը: Մեր ծրագրերն ուղղված են այս ճյուղի զարգացմանը, որի արդյունքում Իզմիրլյան ԲԿ-ն կկարողանա ծածկել ամբողջ վիրաբուժական ոլորտը:

 

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը մասնակցում էր «Առողջապահություն XXI դար» ցուցահանդեսին.
–  Բժշկական ո՞ր ուղղություններն են հատուկ շեշտադրվում Իզմիրլյան ԲԿ-ում:

–  Ի սկզբանե կենտրոնը հայտնի է եղել որպես պրոկտոլոգիայի և կոլոպրոկտոլոգիայի տարածաշրջանային կենտրոն: Չմոռանանք, որ խորհրդային տարիներին այս կլինիկայում բուժվել են պացիենտներ և՛ Ադրբեջանից, և՛ Վրաստանից, և՛ Ռուսաստանից: Երկրորդ ուղղությունը ուրոլոգիան է: Կենտրոնում յուրաքանչյուր տարվա ընթացքում կատարվում է մոտավորապես 1600 վիրահատություն: Եվ երրորդ ուղղությունը վնասվածքաբանությունն ու օրթոպեդիան է, որի մասնագիտացված բաժանմունքում տարեկան իրականացվում է 1000-ից ավելի վիրահատություններ: Չնայած այս երեք ուղղություններն առանձնահատուկ շեշտադրում ունեն Իզմիրլյան ԲԿ-ում, բժշկական մյուս ուղղությունները մեզ համար պակաս կարևոր չեն:

 

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը մասնակցում էր «Առողջապահություն XXI դար» ցուցահանդեսին.

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ