Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Արմեն Մուրադյանը` «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում. izmirlianmedicalcenter.com

Արմեն Մուրադյանը` «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում. izmirlianmedicalcenter.com

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում օրեր առաջ հանդիպեց Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանողների հետ:

Նա պատասխանեց ապագա բժիշկներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի:

Արմեն Մուրադյանն անդրադարձավ նաև մարզերի առողջապահական խնդիրների լուծմանը, մասնավորապես` բժշկական կազմակերպությունների երիտասարդ որակյալ կադրերով ապահովմանը:

Ներկայացնելով մարզային նորակառույց բժշկական հաստատությունները` նախարարը մատնանշեց օրեր առաջ Մեղրիում բացված տարածաշրջանային նշանակության բժշկական կենտրոնը, որը ևս նեղ մասնագետների պակաս ունի:

Նախարարի խոսքով` մասնագիտական գործունեության սկզբում հատկապես մարզում աշխատելը երիտասարդի կյանքում կարևոր հետք է թողնում` ապահովելով կայանալու, հմտությունները զարգացնելու հնարավորություն: Նա հորդորեց ուսանողներին, հնարավորության դեպքում, համադրել կրթությունն աշխատանքի հետ` կլինիկական գործունեությանը, հիվանդանոցային կյանքին ծանոթանալու նպատակով:

«Բժիշկ լինելը հոգեվիճակ է և աշխատանքից պետք է ունենալ բավարարվածության զգացում»,- նկատեց առողջապահության նախարարը:

Արմեն Մուրադյանն ուսանողների մասնակցությամբ նաև ուսուցողական վիրահատություն կատարեց: Ներկայացվեց միզապարկի ուռուցքի էնդոսկոպիկ լազերային վիրահատության նրբությունները:

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ