Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Ներկայացվեցին «Իզմիրլյան» ԲԿ ընդհանուր վիրաբուժության և ընդհանուր պրոկտոլոգիայի բաժանմունքի 2015թ. գործունեության զեկույցները. izmirlianmedicalcenter.com

Ներկայացվեցին «Իզմիրլյան» ԲԿ ընդհանուր վիրաբուժության և ընդհանուր պրոկտոլոգիայի բաժանմունքի  2015թ. գործունեության զեկույցները. izmirlianmedicalcenter.com

Փետրվարի 1-ին վերջին զեկույցների ամփոփում էր` բժիշկների հավաքական հանդիպումից հետո:


Առաջինը զեկույցով ներկայացավ Ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի վարիչ Հրաչյա Բաղդասարյանը: 

 

Բժիշկ Բաղդասարյանը զեկույցի ընթացքում անդրադարձավ բաժանմունքում գործունեություն ծավալող բժիշկների կատարած վիրահատություններին, որոնցից շատերը ուշագրավ էին բարդացած դեպքերի ժամանակ բուժման արդյունավետ լուծումներով: Բաժանմունքում նախորդ տարիների համեմատ գրանցվել է վիրահատությունների քանակական աճ ` հատկապես գինեկոլոգիական ծառայության ուղղությամբ:


Զարգացման հեռանկարներում նշվեց հետևյալը.

 

  • նոր լապարոսկոպիկ վիրահատությունների ներդրում (հերնիոպլաստիկա, բարիատրիկ, աղիների մասնահատում),

  • լյարդի և ենթաստամոքսային գեղձի օնկովիրաբուժություն,

  • քիչ ինվազիվ վիրաբուժական միջամտությունների ընթացքում սոնոգրաֆիկ և համակարգչային հետազոտություններով վերահսկողության ապահովում,

  • էնդոբիլիար վիրաբուժություն:


Այնուհետև իր ելույթով հանդես եկավ Ընդհանուր պրոկտոլոգիայի բաժանմունքի վարիչ Գարեգին Էքսյուզանը:


Ցուցադրվեց ո՛չ միայն կատարված վիրահատությունների քանակն` ըստ վիրահատությունն իրականացնող մասնագետների, այլև առանձնացվեցին բարդ դեպքեր, որոնց պարագայում շարունակական և թիմային աշխատանքը բուժման բարեհաջող ելքեր է ապահովել:


Բաժանմունքի վարիչները կարևորեցին տարվա ընթացքում բժիշկների կոնֆերանսներին մասնակցությունը, տարբեր պարբերականներում գիտական հոդվածներով հանդես գալը: Նրանք ներկաների ուշադրությունը սևեռեցին հրատապ թեմաների վրա. շարունակական բժշկական կրթության դերը բժշկի պրակտիկ աշխատանքում, բժիշկների նոր սարքավորումներին և տեխնոլոգիաներին խիստ մասնագիտացված մոտեցումը, համագործակցությունն արտերկրի կլինիկաների և մասնագետների հետ:


«Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Ա. Չարչյանը հատուկ ընդգծեց նոր զարգացման հեռանկարներին ո՛չ միայն ադմինիստրացիայի, այլև բժիշկների ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը:


Առաջիկայում Ա. Չարչյանը հանդես կգա իր աշխատանքների հաշվետվությամբ:

 

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ