Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

«Իզմիրլյան» ԲԿ-ում զեկույցներով ներկայացվեցին Օրթոպեդիայի և սպորտային վնասվածքաբանության ու Քիթ-կոկորդ-ականջաբանության 2015 թ. գործունեության արդյունքները.izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» ԲԿ-ում զեկույցներով ներկայացվեցին Օրթոպեդիայի և սպորտային վնասվածքաբանության ու Քիթ-կոկորդ-ականջաբանության 2015 թ. գործունեության արդյունքները.izmirlianmedicalcenter.com

Օրթոպեդիայի և սպորտային վնասվածքաբանության բաժանմունքի գործունեությանը վերաբերող զեկույցով հանդես եկավ բաժանմունքի վարիչ Հայկ Ավագյանը:

Հ. Ավագյանը զեկույցի ընթացքում անդրադարձավ այն փաստին, որ 2015 թվականին վիրահատությունների կտրուկ աճը է գրանցվել. նախորդ տարվա համեմատությամբ գրեթե կրկնապատվել է` պայմանավորված լինելով նաև բաժանմունքում բժիշկների համալրումով:

Բաժանմունքում կատարվել է՝ արթրոսկոպիա, էնդոպրոթեզավորում ԿԱՀ, ԾՀ, ռեկոնստրուկցիա, օստեոսինթեզ ս/վ, վ/վ, կոնստրուկցիայի հեռացում , այլ միջամտություններ:

«Իզմիրլյան» ԲԿ-ում ավելացել է նաև ԱՊՀ, արտերկրի և Ռուսաստանի քաղաքացիների դիմելությունը:

Բաժանմունքի մասնագետները համագործակցում են արտերկրում աշխատող հայտնի բժիշկներ Ֆրանսուա Անտոնյանի, Էմիլ Դիոնիսյանը և Արմեն Կելիկյանի հետ:


2015 թվականի ընթացքում իրարականացվեցին բարդ վիրահատություններ. Հայաստանում առաջին անգամ «Իզմիրլյան» ԲԿ-ում կատարվեց 4 խոշոր հոդերի էնդոպրոթեզավորում:

«Իզմիրլյան» ԲԿ-ում են վիրահատվել Հայաստանի չեմպիոններ, Եվրոպայի և Օլիմպիական չեմպիոններ

Քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի տարեկան զեկույցը ներկայացրեց բաժանմունքի վարիչ Վ. Ստեփանյանը:

Ելույթում ներկայացվեց ընդհանուր բաժնի կառուցվածքը, կատարված վիրահատությունների ցուցանիշները, իր տեսակի մեջ եզակի վիրահատական դեպքեր, ինչպես նաև անդրադարձավ կոնֆերանսներին մասնագետների մասնակցության ակտիվությանը:

Վ. Ստեփանյանը` ցուցանիշներից զատ, խոսեց բաժանմունքում յուրօրինակ կլինիկական դեպքերի և նրանց նկատմամբ կիրառված ռազմավարության մասին: Նա ընգծեց նաև, որ Հայաստանում միայն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում է կատարվում ձայնի վերականգնում՝ պրոթեզավորման միջոցով:


Վ. Ստեփանյանը կարևորվեց առաջիկա ծրագրերի մեջ ընդգրկել նոր բուժսարքավորումների ձեռքբերումը:

«Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Ա. Չարչյանը նշեց, որ զեկույցները նախորդների նման բարձրակարգ էին և՛ կառուցվածքով, և՛ բովանդակությամբ: Նա կարևորեց բաժանմունքներում մասնագետների համալրումը, բժիշկների ակտիվ մասնակցությունը կոնֆերասներին, կլինիկայի նորագույն սարքավորումներով համալրումը:

Ա. Չարչյանը նույնպես ընդգծեց այն փաստը, որ «Իզմիրլյան» ԲԿ-ն միակն է Հայաստանում, որտեղ 2005 թվականից կատարվում է ձայնի վերականգնում անմիջապես կոկորդի հեռացումից հետո, և որ Վ. Ստեփանյանը մեթոդի հիմնադիրն է:

Ա. Չարչյանը կարդաց կլինիկային ուղղված մի շնորհակալական նամակ, որը պացիենտի հարազատի կողմից ստացել էր ՀՀ առողջապահության նախարարությունը: Նա խորին երախտագիտություն էր հայտնում Վ. Ստեփանյանին, ով փրկել էր կոկորդի քաղցկեղով տառապող քրոջ կյանքը:

 

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ