Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Պոլիպրոպիլենային ցանցերի կիրառումը որովայնի առաջային պատի ճողվածքների վիրահատության ժամանակ. izmirlianmedicalcenter.com

Պոլիպրոպիլենային ցանցերի կիրառումը որովայնի առաջային պատի ճողվածքների վիրահատության ժամանակ. izmirlianmedicalcenter.com

Ներկայումս որովայնի առաջային պատի ճողվածքները վիրաբուժական առավել տարածված հիվանդություններից են համարվում: «Իզմիրլյան» ԲԿ- ում լապարոսկոպիկ, էնդոսկոպիկ, բարիատրիկ վիրաբույժ Դավիթ Յ. Հարությունյանի կողմից իրականացվել են որովայնի առաջային պատի ճողվածքների վիրահատություն՝ պոլիպրոպիլենային ցանցերի կիրառմամբ:

Մինչև ժամանակակից հատուկ սինթետիկ նյութերի ստեղծումը` հերնիոպլաստիկայի նպատակով օգտագործվել են տրանսպլանտատներ ու էքսպլանտատներ: Նման վիրահատությունները հաճախ բարդացել են հետվիրահատական վերքերի թարախակալմամբ և պլաստիկայի նպատակով օգտագործված նյութի՝ որպես օտար մարմնի, օրգանիզմից դուրս վանմամբ: Այսպիսի բարդությունների զարգացումը բերում է հիվանդության կրկնության:

Մեկ դար է, ինչ աշխարհի վիրաբույժները զբաղված են այս կարևոր հարցի լուծմամբ: Դեռևս 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին փորձեր էին արվում ճողվածքների դարպասներն ամրացնելու նպատակով օգտագերծել սեփական փակեղներից պատրաստված երիզներ (Mc Artur L.J.1901; Gallie W., Mesurier A.,1924):

Պոլիպրոպիլենային ցանցերի կիրառումը որովայնի առաջային պատի ճողվածքների վիրահատության ժամանակԱյս մեթոդները, սակայն, լայն կիրառում չունեցան և այժմ գործնականում չեն օգտագործվում: 1900թ. արտասահմանյան վիրաբույժների կողմից առաջարկվել է օգտագործել արծաթից պատրաստված ցանցի օգտագործումը ճողվածքների պլաստիկայի նպատակով: Հետագայում մետաղային ցանցերի կիրառումից նույպես հրաժարվեցին: Տարբեր նյութերից պատրաստված ցանցերի կիրառումը շարունակվեցին երկար տարիներ: Իրադրությունը փոխվեց 1959թ., երբ F.Usher-ի կողմից բարեհաջող օգտագործվեց պոլիպրոպիլենային ցանցից պատրաստված էնդոպրոթեզը:

Պոլիպրոպիլենային ցանցերի կիրառումը որովայնի առաջային պատի ճողվածքների վիրահատության ժամանակ

 

Ներկայում ճողվածքների բուժման շատ խնդիրներ հնարավոր է լուծել հերնիոպլաստիկայի նոր եղանակների մշակմամբ և նոր սերնդի պլաստիկ նյութերի կիրառմամբ: Վիրահատության նախապատրաստման պարտադիր պայմաններից է գոտիի կրումը, որի նպատակն է հետվիրահատական շրջանում հիվանդի վիճակի հարմարեցումը սպասվող ներորովայնային ճնշման փոփոխմանը:

Պոլիպրոպիլենային ցանցի կիրառումը ճողվածքների բուժման ժամանակ թույլ է տալիս հաստատել, որ այն օժտված է բարձր հյուսվածքային համատեղելիությամբ և արդյունավետությամբ, կարելի է կիրառել ինչպես «Onlay», այնպես էլ «Sublay»: Մեթոդի ընտրությունը կատարվում է վիրահատության ընթացքում՝ ելնելով ճողվածքի չափերից, հյուսվածների առանձնահատկություններից:

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ