Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

ԵՊԲՀ Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայում վերականգնեցին երիտասարդի անդամահատված ոտքը

ԵՊԲՀ Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայում վերականգնեցին երիտասարդի անդամահատված ոտքը

Նոյեմբերի 2-ին` ժամը 22:00-ի սահմաններում, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկա է տեղափոխվել Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած 32-ամյա Վարուժան Խուրշուդյանը:

 

Պացիենտը ունեցել է ձախ ոտքի ստորին վերջույթի կտրվածք: Անդամահատված վերջույթը սառցե պարկում ժամանակին տեղափոխվել է համալսարանական հիվանդանոց, որտեղ Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար Արտավազդ Սահակյանը վնասվածքաբան-օրթոպեդ Արմեն Բդոյանի, անեսթեզիոլոգ Արթուր Ֆեչիջյանի և այլ մասնագետների հետ համատեղ ութ ժամ տևողությամբ վիրահատության արդյունքում վերականգնել է երիտասարդի ոտքը: Բացի այս վնասվածքից՝ պացիենտի մոտ առկա էին աջ սրունքի և ազդրի փակ կոտրվածքներ, ինչպես նաև ձախ քունքամկանի սալջարդ:

 

Այժմ հիվանդի վիճակը մնում է կայուն ծանր, սակայն համապատասխանում է տարված վիրահատական բարդությանը. վերականգնված վերջույթի սնուցումը կասկած չի հարուցում: Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 2-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Ջերմուկ քաղաքի բնակիչ 32-ամյա Վարուժան Խուրշուդյանը իր վարած ավտոմեքենայով Ջերմուկ քաղաքի

 

Մաշտոցի փողոցում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Վթարի հետևանքով վարորդը արգելափակվել էր ավտոմեքենայում, որտեղից նրան դուրս էին բերել Ջերմուկի հրշեջ-փրկարարները և շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել Վայքի հիվանդանոց, որտեղից էլ` «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Սկզբնաղբյուր. Երևանի Պետական Բժշկական Համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Նաիրա Թ.

08.11.2015

Կեցցեն մեր վիրաբույժները! Բայց - Ձախ ոտքի ստորին վերջույթի կտրվածք - ուր է նայում ձեր խմբագիրը?

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ