Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում էր ԱՄՆ-ում բնակվող լիբանանահայ բժիշկ Պերճ Քալամքարյանը

ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում էր ԱՄՆ-ում բնակվող լիբանանահայ բժիշկ Պերճ Քալամքարյանը

Ֆրեզնոյի ՀՀ Պատվո հյուպատոսարանի նախաձեռնությամբ կազմակերպված մի խումբ բժիշկների հայաստանյան այցի շրջանակում, ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում էր ԱՄՆ-ում բնակվող լիբանանահայ բժիշկ Պերճ Քալամքարյանը...: Նրա հետ ունեցած հարցազրույցի ժամանակ պատմեց իր հայաստանյան այցի, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի պալիատիվ օգնության ծառայությունում իրականացված փորձի փոխանակման մասին.

-Գործունեությունս սկսել եմ աէեսթեզիոլոգիայի ոլորտում, ապա մասնագիտացել քրոնիկ ցավի բուժման ուղղությամբ: Այս բուժման նպատակն է մարդկանց, ովքեր տարբեր պատճառներով ունեն քրոնիկ ցավ, տալ հանգստություն և որակյալ կյանք: Նախկինում մի քանի անգամ այցելել եմ Երևան՝ հայրենիքս տեսնելու նպատակով, իսկ այս անգամ շատ որոշակի գործով: Ֆրեզնոյի հայկական Պատվո հյուպատոսարանի նախաձեռնությամբ մի խումբ հայ և օտարերկրացի բժիշկներ եկել են Հայաստան և տասնհինգ օր փորձի փոխանակում են անցկացնում, զննում հիվանդների, վիրահատություններ կատարում:

ԱՄՆ, լիբանանահայ բժիշկ Պերճ Քալամքարյան– Ի՞նչ տպավորություններ ունեք այս օրերից:

– Ես բավականին զարմացած եմ, որ Հայաստանում քրոնիկ ցավի հանդեպ մեծ հետաքրքրություն չկա: Բարեբախտաբար եկա Ուռուցքաբանության ազգային կենտրոն և հանդիպեցի բժիշկ Հրանտ Կարապետյանին ու իր բուժանձնակազմին: Ուրախ եմ, որ նրանք աշխատում են թե՛ քրոնիկ ցավի, թե՛ պալիատիվ օգնության ուղղությամբ: Պալիատիվ օգնությունը շատ կարևոր օղակ է. իրենց կյանքի վերջին օրերն ապրող պացիենտների համար պետք է կարողանալ ստեղծել ճիշտ պայմաններ, որ նրանք գոնե հանգիստ մահանան, ոչ թե տվայտանքի մեջ: Սա նաև օգնություն է հիվանդի հարազատներին. այն ամենը, ինչ նրանք չեն կարող անել իրենց սիրելիին օգնելու համար, արվում է պրոֆեսիոնալ կերպով:

–Պալիատիվ օգնությունը համեմատաբար նոր հասկացություն է հայ իրականությունում, կարծում եմ ԱՄՆ-ում այն արդեն ունի իր կայացած տեղը:

– Այո, ԱՄՆ-ում այն միանշանակ ընդունված է և ճանաչված, անգամ գովազդ կարելի է տեսնել պալիատիվ օգնության վերաբերյալ, իսկ Հայաստանում շատ մարդիկ տեղյակ չեն, թե ինչ է դա: Ժողովրդին պետք է պատրաստել, կրթել, ազատել պահպանողական հայացքներից: Այս ուղղությամբ իրականացնելու դեռ շատ աշխատանք կա:

Այս օրերին շուրջ յոթանասուն հիվանդների ընդունելություն, խորհրդատվություն և ցավազրկում է կատարվել : Ուրախ կլինեմ մյուս անգամ ավելի երկար ժամանակով գալ և ավելի մեծ օգնություն ցուցաբերել:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Պալիատիվ օգնության ծառայության ղեկավար Հրանտ ԿարապետյանՈւռուցքաբանության ազգային կենտրոնի Պալիատիվ օգնության ծառայության ղեկավար Հրանտ ԿարապետյանՈւռուցքաբանության ազգային կենտրոնի Պալիատիվ օգնության ծառայության ղեկավար Հրանտ Կարապետյանի խոսքերով , բժիշկ Պերճ Քալամքարյանի այցը մեծ հետաքրքրություն է առաջացրել և բավականին շատ թվով մարդիկ են դիմել նրա կողմից հետազոտվելու համար:

 

– Մեր նպատակն է մի նոր մակարդակի բարձրացնել հակացավային թերապիան այս կենտրոնում: Բժիշկը շատ ծանրաբեռնված գրաֆիկով է աշխատել և հասցրել է քննել մեզ դիմած բոլոր պացիենտներին և օգնություն ցույց տալ:

– Ձեր գնահատականը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի պալիատիվ օգնության ծառայության աշխատանքին:

– Մեզ մոտ ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները, չնայած ծառայությունը դեռևս հեռու է միջազգային մակարդակի հագեցվածությունից: Առհասարակ, պալիատիվ օգնությունը տարանջատվում է երեք մասի՝ հակացավային թերապիա, սիմպտոմատիկ բուժում և հոգեսոցիալ օգնություն: Բաժանմունքում առայժմ հնարավորություն ունենք իրականացնելու առաջին երկուսը: Մեզ մոտ ընդամենը տասը մահճակալ է նախատեսված ստացիոնար պալիատիվ բուժման համար: Ունենք նաև թիմեր, որոնք այցելում հիվանդի տուն և տնային պայմաններում ցուցաբերում անհրաժեշտ օգնությունը:

 

ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում էր ԱՄՆ-ում բնակվող լիբանանահայ բժիշկ Պերճ Քալամքարյանը ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում էր ԱՄՆ-ում բնակվող լիբանանահայ բժիշկ Պերճ Քալամքարյանը


– Որքանո՞վ է պալիատիվ օգնությունը մատչելի Հայաստանում:

– Ծառայությունը վճարովի է, պետպատվերով բուժում չի իրականացվում: Այս տարվա հունիսից ծառայությունը մատուցվում է ինքնարժեքով: Այդպիսի որոշում կայացվեց տնօրինության կողմից , որպեսզի այն մատչելի դառնա ավելի մեծ թվով մադկանց համար:

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ