Լուրեր
Իրականացվել է ուռուցքով ախտահարված լյարդի հերթական քեմոէմբոլիզացիան
Քեմոէմբոլիզացիան համարվում է լյարդի ուռուցքով հիվանդների ամենահարմար բուժական միջամտությունը: Բազմիցս նշվել է լյարդի չարորակ նորագոյացությունների ժամանակ լյարդային զարկերակի քեմոէմբոլիզացիայի անհրաժեշտության մասին (հիշեցնենք նաև, որ ժամանակակից բժշկության մեջ իրառվում է էմբոլիզացիայի և տեղային քիմիաթերապիայի համատեղ իրականացման եղանակը, որը նախատեսում է երկակի արդյունավետություն՝ուռուցքը սնուցող անոթի խցանում և քիմիապրեպարատի միաժամանակյա ներմուծում, որի պարագայում դեղորայքի բարձր կոնցենտրացիան ապահովվում է առանց համակարգային կողմնակի ազդեցության):
08.08.15թ. «Էրեբունի» ԲԿ ընդունվել է պացիենտ Ա.Ա., 47 տարեկան՝. «Լյարդի հեպատոցելուլյար կարցինոմա» ախտորոշմամբ: Պացիենտին նախապես կատարվել է ՀՏ և լյարդի պերկուտանբիոփսիա (ՀՏ հսկողությամբ), որոնք էլ հաստատել են ախտորոշումը: Ուռուցքը գտնվում էր լյարդի 4-րդ բլթումև ուներ 8,5 х 9,5 սմ չափեր: Կարևոր է նաև նշել, որ պացիենտի մոտ մետաստազներ չեն հայտնաբերվել:
Այսպիսի դեպքերում ամբողջ աշխարհում բուժման ընտրության լավագույն եղանակը համարվում է քեմոէմբոիզացիան:
«Էրեբունի»բժշկական կենտրոնի անգիոգրաֆիայի բաժանմունքի ինվազիվ սրտաբան Արսեն Ծատուրյանի կողմից հերթական անգամ իրականացվեց լյարդային և վերին միջընդերային զարկերակների անգիոգրաֆիա, հայտնաբերվեցին ուռուցքը սնուցող անոթները:
Միաժամանակ իրականացվեց ուռուցքը սնուցող զարկերակների քեմոէմբոլիզացիա՝հեպասֆերայով (լյարդի ուռուցքի էմբոլիզացիայի նպատակով կիրառվող լուծույթ) և ֆարմառուբիցինով (քիմիապրեպարատ):
Վիրահատությունն ընթացավ առանց բարդությունների: Հիվանդը գտնվում է հսկողության տակ և ստանում է համապատասխան բուժում: Իրականացված վիրահատության արդյունավետության գնահատման նպատակով մեկ ամիս անց հիվանդը կանցնի հերթական ՀՏ հետազոտությունը:
Նմանատիպ վիրահատությունները բարձր տեխնոլոգիական են, պահանջում են հատուկ սարքավորումներ, փորձ և իրականացվում են միայն «Էրեբունի» բժշկական կենտրոնում:
![]() |
![]() |
| Լյարդային զարկերակի սուբտրակցիոն կոնտրաստային անգիոգրաֆիա (սլաքներով նշված է լյարդի 4-րդ սեգմենտը, որտեղ երևում է լավ անոթավորված ուռուցքը) | Վիճակ ուռուցքի քեմոէմբոլիզացիայից հետո: Բավականին լավ նկատելի է կոնտրաստային նյութի կուտակումը ուռուցքի մեջ (էմբոլիզացիայի վերջնական կետերը: Սլաքներով նշված են ուռուցքի սահմանները): |
22.08.2015 Կարդացեք նաև
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
03.12.2024
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
25.10.2024
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
25.10.2024
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
25.10.2024
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
09.10.2024
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
25.09.2024
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
24.09.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ

