Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Արյունաբանական կենտրոնի շինարարական աշխատանքները շարունակվում են. moh.am

Արյունաբանական կենտրոնի շինարարական աշխատանքները շարունակվում են. moh.am

ՀՀ առողջապահության նախարարության պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում լայն թափով շարունակվում են հիմնական մասնաշենքի վերակառուցման և եռահարկ նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր հերթական անգամ այցելեց շինհրապարակ, աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով:

Արդիականացված կենտրոնում արդեն մեկնարկել են տարածաշրջանային նշանակություն ունեցող, ISO և GMP միջազգային պահանջներին բավարարող Ցողունային բջիջների և Ոսկրածուծի փոխպատվաստման ծառայության ստեղծման աշխատանքները:

Արմեն Մուրադյանը ծրագրի պատասխանատուների և շինարարների հետ զրույցում կարևորեց իրականացվող աշխատանքների բարձր որակի, ինչպես նաև ժամկետների և անվտանգության կանոնների պատշաճ ապահովումը:

Նախարարին ներկայացվեցին 2014 թվականի ապրիլից մեկնարկած շինարարական աշխատանքների ընթացքի վերաբերյալ այլ մանրամասներ:

Հիմնանորոգվող յոթ հարկանի բուժական մասնաշենքում շարունակվում են ներքին հարդարման աշխատանքները, ինչպես նաև ավարտվել են եռահարկ մասնաշենքի երեսպատման աշխատանքները:

Նշենք, որ կենտրոնի արդիականացման աշխատանքներն իրականացնում է ՀՀ ԱՆ «Առողջապահական Ծրագրերի Իրականացման Գրասենյակ» պետական հիմնարկը` Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող վարկային ծրագրի շրջանակում: Ծրագրով նախատեսված է նաև բժշկական անձնակազմի կրթում` միջազգային և տեղի մասնագետների կողմից, ինչպես նաև բուժման ուղեցույցերի մշակում:

Սկզբնաղբյուր. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ