Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Նվազագույն ինվազիվ վիրաբուժության ծառայության աշխատանքային օրերից

Նվազագույն ինվազիվ վիրաբուժության ծառայության աշխատանքային օրերից

Չնայած լեղաքարային հիվանդների վարման հստակ մշակված ուղեցույցներին և սկզբունքներին՝ առկա է տվյալ հիվանդության խոլեդոխոլիթիազով և սուր պանկրեատիտով բարդացման խնդիր: Ստանդարտ մոտեցումը ենթադրում է երկփուլանի բուժում՝ էնդոսկոպիկ պապիլոտոմիա և լապարոսկոպիկ խոլեցիստէկտոմիային նախորդող կոնսերվատիվ բուժում, իսկ ավանդական մոտեցումն իրենից ներկայացնում է բաց վիրահատություն, որն իր մեջ ներառում է խոլեցիստէկտոմիա՝ կոնկրեմենտների հեռացում և ընդհանուր լեղածորանի դրենավորում:

 

Երկու մոտեցումներն էլ ունեն մի շարք էական թերություններ: Առաջին դեպքում էնդոսկոպիկ պապիլոտոմիայի իրականացումից հետո առկա է լուրջ բարդությունների առաջացման ռիսկ, քանի որ հիվանդը միջամտությունից հետո մնում է դեղորայքային բուժման վրա և մի քանի օր հետո ենթարկվում երկրորդ վիրահատությանը, բացի այդ, առաջին փուլն իրականացվում է ռենտգեն հսկողությամբ, որը ցանկալի չէ կերակրող մայրերի և հղիների համար: Երկրորդ դեպքում խոսքը բաց վիրահատությունների թերությունների մասին է՝ երկար հետվիրահատական շրջան, ցավային համախտանիշ և այլն:


21.06.2015 թ. հիվանդ Գ.Շ. 22 տարեկան, կերակրող մայր, որի ծննդալուծումը տեղի է ունեցել 42 օր առաջ, ընդունվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի նվազագույն ինվազիվ վիրաբուժության բաժանմունք՝ «Սուր քարային խոլեցիստիտ, խոլեդոխոլիթիազ, սուր պանկրեատիտ» ախտորոշմամբ: Մեկօրյա դեղորայքային բուժումից հետո չհաջողվեց հիվանդի վիճակը բարելավել, ինչի կապակցությամբ որոշվեց վիրահատական բուժում իրականացնել:

 

22.06.2015 թ. նվազագույն ինվազիվ վիրաբուժության ծառայության ղեկավար Տիգրան Ավետիքի Մեսրոպյանի գլխավորությամբ՝ ընդհանուր անզգայացմամբ իրականացվեց լապարոսկոպիկ խոլեցիստէկտոմիա, խոլեդոխոտոմիա, ընդհանուր լեղածորանից կոնկրեմենտների հեռացում, ընդհանուր լեղածորանի դրենավորում ըստ Պիկովսկու: Վիրահատությունը հաջող  անցավ, հիվանդը դուրս գրվեց վիրահատության երկրորդ օրը՝ շարունակելով մնալ ամբուլատոր հսկողության տակ: Կրծքով կերակրումը վերսկսվեց վիրահատությունից 12 ժամ անց:


Նմանատիպ վիրահատությունները բավականին հազվադեպ են իրականացվում՝ տեխնիկական բարդությունների պատճառով, սակայն «Էրեբունի» բժշկական կենտրոնի տեխնիկական հագեցվածությունը և բժիշկների պրոֆեսիոնալ պատրաստվածությունը թույլ են տալիս իրականացնել նմանատիպ վիրահատություններ. մեթոդը հնարավորություն է տալիս միափուլ և նվազագույն ինվազիվ (լապարոսկոպիկ) բուժում իրականացնել՝ դրանով իսկ թույլ տալով նաև արագ վերսկսել նորածնի կերակրումը:

Սկզբնաղբյուր. erebouni.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ