Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Հայաստանում են Կալիֆորնիայի UCLA համալսարանի առաջատար վիրաբույժ Ակիրա Իշիյաման և Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի պատասխանատու Սալբի Ագարակյանը. erebouni.am

Հայաստանում են Կալիֆորնիայի UCLA համալսարանի առաջատար վիրաբույժ Ակիրա Իշիյաման և Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի պատասխանատու Սալբի Ագարակյանը. erebouni.am

2003 թվականից մեկնարկել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանական (ՔԿԱ) բաժանմունքի և Կալիֆորնիայի UCLA համալսարանի համագործակցությունը՝ կոխլեար ներպատվաստման բնագավառում: Այս ծրագրի իրականցմանը նպաստել են Կալիֆորնիայի UCLA համալսարանի առաջատար վիրաբույժ Ակիրա Իշիյաման և Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի պատասխանատու Սալբի Ագարակյանը:


Այս օրերին «Էրեբունի» բժշկական կենտրոնի ՔԿԱ բաժանմունքում (ղեկավար՝ բ.գ.թ. Արթուր Շուքուրյան) իրականացվում են հերթական վիրահատությունները պրոֆեսոր Ակիրա Իշիյամայի և Ռուսաստանի Աուդիոլոգիական եւ լսապրոթեզավորման գիտապրակտիկ կենտրոնի կոխլեար իմպլանտացիայի բաժնի ղեկավար Վիգեն Բախշինյանի մասնակցությամբ:

 

Ռուսաստանի Աուդիոլոգիական եւ լսապրոթեզավորման գիտապրակտիկ կենտրոնի կոխլեար իմպլանտացիայի բաժնի ղեկավար Վիգեն ԲախշինյանՎ. Բախշինյանի խոսքով, առաջին անգամ Հայաստանում վիրահատության ընթացքում օգտագործվել է wireless համակարգը. սովորաբար լսողական նյարդի ֆունկցիաների արձանագրումն իրականացվել է համակարգչի միջոցով: 


Խոսելով կոխլեար իմպլանտների մասին, Վ. Բախշինյանը բացատրեց, որ մարդու ներքին ականջը` խխունջը, հարյուրավոր բջիջներ ունի, որոնք լսողական ապարատի հարյուրավոր ռեցեպտորներն են: Եվ, եթե ինչ-ինչ պատճառներով այդ ռեցեպտորների ապարատը մահանում է՝ ձայնը լսողական նյարդին փոխանցելը դառնում է անհնար: Կոխլեար իմպլանտը հնարավորություն է տալիս էլեկտրական իմպուլսի շնորհիվ լսել ձայնը:

 

Կալիֆորնիայի UCLA համալսարանի առաջատար վիրաբույժ Ակիրա ԻշիյամաԿալիֆորնիայի UCLA համալսարանի վիրաբույժ Ակիրա Իշիյաման, խոսելով «Էրեբունի» ԲԿ ՔԿԱ բաժանմունքի մասին, նշեց. «Հայաստանը տարածաշրջանի համար կարող է կոխլեար իմպլանտացիայի գլխավոր կենտրոն համարել: Ուժեղ թիմ է աշխատում՝ Արթուր Շուքուրյան, Վիգեն Բախշինյան…


Իշիյաման նաև ասաց, որ նոր սքրինինգային ծրագիր են սկսել նորածինների շրջանում, ինչի շնորհիվ հնարավոր կլինի մեծ արդյունքների հասնել: Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի պատասխանատու Սալբի Ագարակյանը, խոսելով կատարված վիրահատությունների մասին, ասաց, որ 2003 թվականից 81 վիրահատություն են իրականացրել, որին կգումարվի ևս 10-ը:


Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի պատասխանատու Սալբի ԱգարակյանՏիկին Ագարակյանն ասաց, որ այսօր բավականին դժվար է գումար հայթայթելը՝ իմպլանտների համար: «Իմ անձնական ուժերով, երբեմն համոզելով է հաջողվում գումար հայթայթել՝ ծրագիրն իրականացնելու համար: Հաճույքով ու սիրով ենք օգնում, ուրախություն պատճառում ծնողներին»: Իսկ ահա՝ վիրահատված Գագիկ Հայրապետյանի պապիկը, հուզված ասաց. «Շնորհակալությու՛ն, այս ազնիվ աշխատանքի համար»:

Սկզբնաղբյուր. erebouni.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ