Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը բարեկարգվել է. oncology.am

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը բարեկարգվել է. oncology.am

ՀՀ ԱՆ Վ.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն աշխատանքային այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ծանոթացավ  կենտրոնում իրականացվող բարեփոխումներին:


Մասնավորապես` վերանորոգվել  և այցելուներին նորովի է ներկայանում առաջին հարկում տեղակայված ընդունարանը, որտեղ կատարվում է հիվանդների հերթագրումը:


Ընդարձակ սրահներում էլեկտրոնային եղանակով կատարվում է հերթագրում, ամբուլատոր քարտերի բացում, ձևակերպվում է հիվանդության պատմագիրը: Այս նորարարությունը, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանի խոսքով, հնարավորություն է տալիս խուսափելու հերթերի գոյացումից, ինչը  դժգոհություն էր առաջացնում հիվանդների շրջանում: Օրական այստեղ սպասարկվում է ավելի քան 200 այցելու: Բարեկարգման աշխատանքներ են կատարվել նաև հիվանդանոցի հարակից տարածքում, վերանորոգվել է աստիճանավանդակը:


Արմեն Մուրադյանը գոհունակություն հայտնեց նկատելի դրական տեղաշարժից, ինչպես նաև տվեց հանձնարարականներ  հատկապես առանձին բաժանմունքներում դեռևս շարունակվող հերթերի գոյացումը կանոնակարգելու ուղղությամբ:

ՀՀ առողջապահության նախարարը հանդիպեց բուժանձնակազմին,  զրուցեց հիվանդների հետ, լսեց նրանց մտահոգություններն ու առաջարկները:


Նա շրջեց նաև  ճառագայթային բուժման բաժանմունքում, ծանոթացավ  սարքավորումների հնարավորություններին: Հետաքրքրվեց  մատուցվող ծառայությունների  ծավալներով:


Ուռուցքաբանության կենտրոնում բուժում ստացող հիվանդներից մեկի, ինչպես նաև Ուրոլոգիական բաժանմունքի և ամբիոնի աշխատակիցների խնդրանքով Արմեն Մուրադյանը վիրահատեց հիվանդին` հաշվի առնելով վիրահատության բարդությունը:
Ներմիզուկային մասնատման վիրահատությունն անցավ բարեհաջող: Հիվանդի վիճակը գնահատվում է բավարար:

 

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ