Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Ատամների պրոթեզավորման գերմանական տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս ընդամենը 10 րոպեում ունենալ նոր ատամներ.

Ատամների պրոթեզավորման գերմանական տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս ընդամենը 10 րոպեում ունենալ նոր ատամներ.

Այս տեխնոլոգիան ողջ աշխարհում համարվում է ատամների վերականգնման ամենաժամանակակից մեթոդը: Տեխնոլոգիայի վերաբերյալ բոլոր մանրամասները պարզաբանում ենք Ավանտա ժամանակակից ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիաի մասնագիտացված կլինիկաների ցանցի սիրիահայ բժիշկ-ստոմատոլոգ Նժդեհ Շադոյանի հետ:

 

–   Արդյո՞ք ունեն այդպիսի հնարավորություն և մեր համաքաղաքացիները:


–   Իհարկե, մեր կլինիկան առաջինն էր, ով ներկայացրեց հայ սպառողին մի նուրագույն սարքավորում, որը թույլ է տալիս իրականացնել ատամների խնայողական և էսթետիկ վերականգնում բարձրակարգ  ճենապակիով` ներգրավվելով բարձր տեխնոլոգիաներ: Ասեմ, որ արդեն վեց տարի է, ինչ այս տեխնոլոգիան հաջողությամբ կիրառում ենք մեր կլինիկայում ։ Ցեռեկ “CEREC” տեխնոլոգիան նոր շունչ ու հնարավորություններ հաղորդեց  ստոմատոլոգիայի ոլորտին: 

–   Ինչո՞վ է տարբերվում CEREC-ը ատամների ավանդական վերականգնման մեթոդից:


–   Այս տեխնոլոգիան հաջողությամբ փոխարինում է ատամների ավանդական վերականգնաման մեթոդին իր եռաչափ համակարգչային մոդելավորման ծրագրով։ Այն, ինչ ատամնատեխնիկական լաբորատորիաներում կատարվում է մի քանի օրվա ընթացքում, ապա այս տեխնոլոգիան թույլ է տալիս իրականացնել այդ գործողությունները 10-15 րոպեում։ Պրոթեզավորման ավանդական մեթոդների կիրառման ժամանակ բժշկին դիմելու առաջին պահից մինչև ողջ գործընթացի ավարտը կարող էր անցնել ոչ պակաս քան մեկ շաբաթ` հանվում էին դրոշմները և պատրաստվում մոդելները, այնուհետև լաբորատորիայում պատրաստում էին համապատասխան կոնստրուկցիան համաձայն նախնական չափսերի և եթե ամեն ինչ կարգին էր` այդ ժամանակ ատամնապսակը ֆիքսվում էր, իսկ եթե ոչ, հարկ էր լինում նորից կրկնել գործողությունները։

 

Բայց ի ուրախություն բոլորիս CEREC տեխնոլոգիան ունի կոմպակտ սկանավորող սարքավորում, ինչը հնարավորություն է տալիս բժշկին ստանալ պրոթեզավորմանն անհրաժեշտ համակարգչային եռաչափ մոդել` համապատասան տվյալ խոռոչին և շրջակա հյուսվածքներին:  Տեսախցիկը պատկերում է մոնիտորին նույնիսկ 20-ակի անգամ մեծացնելով այն անհասանելի հատվածները, որոնք ակամայից չեն երևում, թույլ տալով բժշկին հաշվի առնել ապագա ատամի կառուցվածքի բոլոր առաձնահատկությունները` ապահովելով մոդելավորման բարձրագույն ճշգրտությունը։

 

Երբ արդեն պատկերված են ապագա ատամի բոլոր ուրվագծերը` հատուկ համակարգչային ծրագիրը կատարում է կառուցվածքի ծավալի հաշվարկ: Ընտրվում է ապագա ատամի համապատասխան երանգը և բոլոր պարամետրերն անմիջապես փոխանցվում են ֆրեզերային հաստոցին, որն էլ իր հերթին կատարում է ճենապակու մշակման գործողությունը առաջադրված չափերով։ Այս գործըթացին  հաջորդում է նոր ատամի տեղադրումը:

–   Այսինքն, մեր ապագա ատամի ճշգրտությունն ապահովում է այդ սկանավորող սարքը, իսկ հետագա տեսքը մեծապես կախված է բժշկի համապատասխան փորձառությունից:


–   Իհարկե, տվյալ սկանավորման սարքավորումը իրենից ներկայացնում է օպտիկամանրաթելային տեսախցիկ զուգորդված լազերային ցանցի պրոյեկտորով, որն էլ սկանավորում է տվյալ խոռոչի համակարգչային եռաչափ պատկերը, իսկ համակարգը մոնիտորին ցուցադրում է խոռոչի և հարակից հյուսվածքների պատկերը, ինչը թույլ է տալիս բժշկին օգտագործել CAD մասը` վերականգնման ձևավորումն ու նախագծումը:

 

Օգտագործվող նյութի բաղադրությունը առավելագույնս մոտեցված է ատամնային էմալի բաղադրությանը: Համակարգչային մոդելավորումը թույլ է տալիս ստեղծել իդեալական կապ ատամների միջև, իսկ կատարյալ եզրային հպման հաշվին բացառվում է երկրորդային կարիեսի առաջացման ռիսկը: Տեխնոլոգիան կիրառելի է նույնիսկ քայքայման մեծ աստիճան ունեցող ատամների դեպքում: Դուք կարող եք նաև Ձեր մասնակցություն ունենալ մոդելի ստեղծման գործում ։

 

Շատ կարևոր ևս մեկ հանգամանք կա այս մեթոդի կիրառման մեջ, դա այն է, որ այստեղ որպես հումքանյութ օգտագործվում է ճենապակին, որն  առավել վստահելի է ատամների վերականգնման գործընթացում, քանի որ ճենապակին իր ֆիզիկական հատկություններով մոտ է մարդու ատամի էմալին, բացի դա ճենապակին հիպոալերգեն է և չունի տվյալ պարագայում հակացուցումներ:

 

Այս տեխնոլոգիայի կիրառումը մեծ պահանջարկ է վայելում նաև զբոսաշրջիկների շրջանում, ովքեր կարճ ժամանակով գտնվելով Հայաստանում ցանկանում են արագ ու արդյունավետ լուծել ատամների հետ կապված խնդիրները: Հպարտությամբ կարող եմ ասել, որ մենք առաջարկում ենք մեր այցելուներին նորագույն տեխնոլոգիա, որը թույլ է տալիս ստեղծել կատարյալ նոր ատամներ` խնայելով նրանց թանկագին ժամանակն ու միջոցները։

 

Սկզբնաղբյուր. «Ավանտա» ժամանակակից ստոմատոլոգիայի, իմպլանտոլոգիայի և էսթետիկ բժշկության կենտրոնների ցանց
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ