Լուրեր
ԱՄՆ-ից ժամանած մասնագետները 20 բարդ վիրահատություն են կատարել
«Նաիրի» բժշկական կենտրոնում այս օրերին իրականացվել է 20 բացառիկ վիրահատություն. ծնկոսկրի էնդոպրոթեզավորում: Այդ մասին Մեդ-Պրակտիկի հետ զրույցում ասաց Կալիֆորնիայի համալսարանի օրթոպեդիայի, ուռուցքաբանության և էնդոպրոթեզավորման բաժանմունքի վարիչ Աննա Քուլիջյանը:
Բժշկուհու փոխանցմամբ` բոլոր վիրահատությունները բարեհաջող ընթացք են ունեցել: Ավելին` վիրահատված հիվանդներն արդեն քայլում են:
«Հետվիրահատական շրջանում քայլելն ու հատուկ մարզանքները շատ կարևոր են հիվանդի ապաքինման համար»,- ընդգծեց բժշկուհին`հավելելով, որ հաճելիորեն զարմացած է հայ պացիենտների աշխատասիրությունից. քայլում են, մարզվում են...
Խոսելով բուն վիրահատական գործընթացից, զրուցակիցն ասաց, որ յուրաքանչյուր վիրահատություն իր բարդության աստիճանն ունի, այս վիրահատության տեսակն էլ բացառություն չէ:
«Ամենատհաճն այն է, որ կարող է հետվիրահատական շրջանում առաջանալ թրոմբ: Ուստի պացիենտներին խորհուրդ ենք տալիս հնարավորինս շատ քայլել վիրահատությունից հետո` անցանկալի բարդություններից խուսափելու համար: Կա նաև վարակի հավանականություն, սակայն այն չնչին տոկոս է կազմում»,- փաստում է բժշկուհին:
Ա. Քուլիջյանը նկատել է, որ հայերի շրջանում շատ տարածված է արթրիդ հիվանդությունը, ինչը պայմանավորում է գենետիկ նախատրամադրվածությամբ:
«Անգամ փողոցում քայլելիս կարելի է տեսնել մարդկանց, ովքեր դժվարությամբ են քայլում, ինչի հաճախակի պատճառը ծնկան հոդն է»:
Նրա խոսքերով` արթրիդ հիվանդությունը բավականին երիտասարդացել է Հայաստանում, անգամ 30-ամյա պացիենտ են ունեցել, ով տառապում էր այս հիվանդությամբ:
Բժշկուհի Քուլիջյանն ասաց նաև, որ «Նաիրի» բժշկական կենտրոնում ԱՄՆ-ից ժամանած մասնագետներն, ովքեր վիրահատություններն իրականացրել են նոր տեխնոլոգիաների կիրառմամբ, հատուկ դասընթացներ են անցկացրել հայ մասնագետների համար.
«Տեխնիկապես այն համարվում է բարդ վիրահատություն: Շատ կարևոր է նոր տեխնոլոգիաներին ծանոթացնել ո՛չ միայն վիրաբույժներին, այլ նաև՝ բուժքույրերին: Աշխատանքը թիմային է. վիրաբուժական երկու սեղան բժշկական գործիքներ են օգտագործվում»:
Ա. Քուլիջյանը ներկայացրեց նաև ԱՄՆ-ից ժամանած իր գործընկերոջը՝ Սան Դիեգո քաղաքի Սքրիփս Գրին բժշկական կենտրոնի օրթոպեդ-վիրաբույժ Սթիվեն Քոփին, ում հետ այս օրերին իրականացրել է վիրահատությունները:
Բժիշկ Քոփն «Մեդ-Պրակտիկին» ասաց, որ երկրորդ անգամ է գտնվում Հայաստանում: Իրեն այս անգամ էլ հայ մասնագետները գոհացրել են իրեն պատրաստվածությամբ: «Շատ գեղեցիկ հիվանդանոց ունեք (նկատի ունի «Նաիրի» բժշկական կենտրոնը.-խմբ.): Այն համապատասխանում է համաշխարհային չափանիշներին, ունի պրոֆեսիոնալ բժշկական անձնակազմ: Նրանք հեշտությամբ են յուրացնում յուրաքանչյուր նորույթ»:
Հավելենք, որ բոլոր վիրահատությունները Հայաստանում կատարվել են Stryker համաշխարհային բժշկական ընկերության վիրահատական գործիքներով: Ե՛վ գործիքները, և՛ ծնկային հոդի իմպլանտներն ընկերությունը տրամադրել է բարեգործական հիմունքներով:
22.04.2015 Կարդացեք նաև
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
03.12.2024
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
25.10.2024
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
25.10.2024
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
25.10.2024
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
09.10.2024
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
25.09.2024
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
24.09.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ