Լուրեր
Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բացառիկ հիվանդություն է ախտորոշվել. 5-ամյա Հակոբիկը աշխարհում 4-րդն է այս հիվանդությամբ
Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բացառիկ դեպք է գրանցվել: Ախտորոշվել է աչքի փայտանման կոնյուկտիվիտ: Շիրակի մարզի Մարալիկ քաղաքից 5-ամյա Հակոբ Ավդալյանը աշխարհում 4-րդ մարդն է՝ այս հիվանդությամբ:
Ինչպես Հակոբիկի պապն է պատմում, երեխան դեռ 6 ամսական էր, երբ հարբուխի ընթացքում պապիկը նկատել է, որ երեխայի աչքերն անառողջ տեսք ունեն: Տեղի բժշկուհին անհանգստանալու առիթ չի տեսել, բայց որոշ ժամանակ անց, երբ ավելի ակնառու է եղել աչքերի բորբոքվածությունը, ընտանիքը դիմել է Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն: «Երեխայի մոտ առկա էր լորձաթաղանթի խիստ բորբոքում՝ կոնյուկտիվիտ: Այդ ժամանակ հանրապետությունում ադենովիրուսային կոնյուկտիվիտի համաճարակ էր. յուրաքանյուր օր գրեթե 10-20 հիվանդ էր դիմում: Հակոբի մոտ առկա էր լորձաթաղանթի բորբոքում, կոպերի այտուց, կարմրություն, ակնաճեղքից լորձաթարախային արտադրություն: Առաջին կասկածս ադենովիրուսային կոնյոկտիվիտն էր: Դա կոնյուկտիվիտի մի տեսակ է, երբ առաջանում են մեմբրաններ՝ թիթեղիկներ: Սովորաբար, առավել արագ ապաքինման համար հեռացնում ենք այդ թիթեղիկները: Սակայն Հակոբիկի դեպքում, մի քանի շաբաթ անց այդ մեմբրանները կրկին հայտնվեցին: Մասնագետներին, ըստ կոնյուկտիվիտների դասակարգման, հայտնի է, որ քրոնիկական մեմբրանով կոնյուկտիվիտի մեկ տեսակ գոյություն ունի՝ փայտանման կոնյուկտիվիտ»,- ասում է Մալայան ակնաբուժական կենտրոնի բորբոքային հիվանդությունների բաժանմունքի ղեկավար, բ.գ.դ, դոցենտ Աննա Հովակիմյանը:
Բժշկուհու ուղեգրով երեխայի արյունը նախ հետազոտվում է Հայաստանի արյունաբանական կենտրոնում, այնուհետև՝ Մոսկվայում: Ախտորոշումը հաստատվում է՝ փայտանման կոնյուկտիվիտ: Արյան մեջ պլազմինոգենի խիստ պակաս են ախտորոշում: «Երեխայի աչքերի մեջ մեծ ու կոշտ գոյացություններ էին հայտնվում: Մի անգամ այնքան մեծ էր, որ Հակոբիկը խաղալով պոկել էր՝ ասես փայտի կտոր էր հանել աչքից»,- պատմում է Հակոբիկի պապը՝ Հակոբ Ավդալյանը:
Երեխային տեղափոխում են Մոսկվայի «Մորոզով» բժշկական կենտրոն, որտեղ Հակոբին 3 անգամ վիրահատում են, բայց վերջնական արդյունքի չեն հասնում: Երեխայի աչքերում նորից հայտնվում են փայտանման կոշտուկները:
«Այս հիվանդության ժամանակ գենետիկական խնդիր կա՝ պլազմինոգենի սակավություն արյան մեջ: Փայտանման կոնյուկտիվիտի միակ բուժումը պարբերաբար պլազմինոգենի ստացումն է: Երբեք պրակտիկայում չեմ առնչվել նման հիվանդության հետ: Այս դեպքը, պարզվում է, աշխարհում 4-րդն է այդ հիվանդությամբ»,- ասում է բ.գ.դ. Աննա Հովակիմյանը:
«Մոսկվայում խորհուրդ տվեցին Իտալիայում բուժում փնտրել...»,- պատմում է Հակոբ Ավդալյանը:
Որոշ ժամանակ անց Հակոբին տեղափոխում են Իտալիա՝ «Մայեր» բժշկական կենտրոն: «Ե՛վ Մոսկվայում, և՛ Իտալիայում, բոլորը զարմանքով հարցնում էին, թե ո՞վ է այն մասնագետը, որ կարողացել է երեխայի մոտ ճշգրիտ ախտորոշել այդքան հազվադեպ հանդիպող հիվանդությունը: Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ Ռոբերտո Կապուտոն ծանոթ է մեր ակնաբանական կենտրոնին և ճանաչում է բժիշկ Ալեքսանդր Մալայանին»:

7 ամիս շարունակ Ֆլորենցիա քաղաքի «Մայեր» հոսպիտալում երեխան ստացիոնար բուժում ստացավ՝ հատուկ դեղամիջոցներով, որոնք դեռ հետազոտման փուլում են: 7 ամիսների վերջին տասնօրյակում վիրահատեցին Հակոբիկին: «Կոշտուկներն արդեն այնքան էին փոքրացել, որ լանցետով պարզապես հեռացրին: Օրական 8 անգամ դեղ էին կաթեցնում աչքերի մեջ»,- պատմում է փոքրիկի պապիկը:
Հայաստան վերադառնալուց հետո հարկ էր շարունակել բուժումը: Աչքերում կոշտուկներ այլևս չկային, բայց մշտական արդյունքի համար բուժումը պետք էր շարունակել: Յուրաքանչյուր 40 օրը մեկ երեխայի համար պարտադիր պետք է ուղարկվեր համապատասխան դեղերը, ինչի կազմակերպումը թվում էր անհնար:
Բուժման գործընթացում խնդիր ծագեց, քանի որ դեղերն անգամ Իտալիայում դեռևս լիցենզավորված չեն` փորձաքննության փուլում են: Դրանից զատ, Հայաստանը պետք է համաձայնություն տար՝ դեղերը ներկրելու: Իսկ դեղերի ընդունումն ընդհատել մեկ օր անգամ, անընդունելի էր: Առողջապահության նախարարության և Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ջանքերով հնարավոր դարձավ դեղերի ներկրումը Հայաստան: Դա անհնարինն ակնհայտ դարձնելու փաստի նմանվեց: Յուրաքանչյուր ներկրումը ժամանակին ապահովելու կենտրոնի համառության արդյունքում հնարավոր դարձավ ապահովել փոքրիկի բարեգործական հիմունքներով դեղերի ժամանակին ընդունումը:
«Փաստաթղթային բոլոր հարցերով Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնն է զբաղվում: Հակոբիկիս համար աստվածային գործ են անում, ամեն օր շնորհակալություն եմ հայտնում ակնաբուժական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մալայանին, բժշկուհի Աննա Հովակիմյանին և բոլորին, ովքեր օգնել են և օգնում են առ այսօր այդ դեղերը ստանալու երկար և դժվար գորընթացում»:
Շուրջ 1 տարի է, ինչ Հայաստանում փոքրիկը շարունակում է դեղորայքային բուժում ստանալ: 6 ամիսը մեկ Հակոբիկին հրավիրում են Իտալիա՝ հետազոտության: Դեղերի ընդունումը կդադարեցվեն այն ժամանակ, երբ բուժման վերջնական արդյունքն ակնհայտ կլինի: Ներկայում երեխայի աչքերում որևէ գոյացություն չի հայտնաբերվում:
11.04.2015 S.Malayan's Eye Center
20.04.2015
MH
12.04.2015
Կարդացեք նաև
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
03.12.2024
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
25.10.2024
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
25.10.2024
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
25.10.2024
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
09.10.2024
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
25.09.2024
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
24.09.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
