Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

ՀՀ ԱՆ. Ուռուցքաբանության ազգային կենտրոնը համալարվել է գերժամանակակից սարքով

ՀՀ ԱՆ. Ուռուցքաբանության ազգային կենտրոնը համալարվել է գերժամանակակից սարքով

ՀՀ առողջապահության նախարարության Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցությամբ այս տարի ձեռք է բերել «Plessart VIVO» («Toshiba», Ճապոնիա) հեռակառավարվող ղեկավարմամբ ունիվերսալ թվային ռենտգենոսկոպիայի և անալոգային ռենտգենոգրաֆիայի համալիր սարք:  

 

«ՀՀ առողջապահության նախարարությունը ձևավորել է բարձր որակի և  անվտանգության հստակ քաղաքականություն, ինչը ենթադրում է թե՛ մասնագետների, թե՛ երկարատև քիմիաթերապիա ստացող հիվանդների բուժումն  առավել անվտանգ պայմաններում իրականացնել»,- ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` հավելելով, որ  ուռուցքաբանական   խնդիրներ ունեցող հիանդների հայտնաբերման և բուժման մայր օջախ հանդիսացող ազգային կենտրոնը այսօր հաստատակամ քայլերով է առաջ գնում:

 

Առողջապահության նախարարի  գնահատմամբ`  աջակցության նման ծրագրերն առաջին հերթին միտված են   որակյալ և հասանելի բուժօգնության ապահովմանը:

 

«Ուռուցքաբանական հետազոտություններ անցնելու և բուժօգնություն ստանալու համար հայաստանցիները հաճախ ստիպված են լինում մեկնել արտերկիր, ինչը թե՛ ֆինանսապես և թե՛ հոգեբանորեն ծանր է հիվանդի համար: Պատճառը` հայաստանյան բուժհաստատությունների տեխնիկական ոչ բավարար հագեցածությունն է. ամենաբարձր որակավորում ունեցող բժիշկն անգամ ժամանակակից սարքավորումների կարիք ունի` լիարժեք հետազոտություններ կատարելու համար»,- նշեց «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը` հույս հայտնելով, որ ընկերության աջակցությունը կնպաստի բժիշկների առավել արդյունավետ աշխատանքին և փոքր-ինչ կթեթևացնի հիվանդների հոգսը:

 

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տարեկան բուժում է ստանում  ուռուցքային տարբեր հիվանդություն ունեցող ավելի քան 10 հազար մարդ: Բժշկական այս կազմակերպությունը սպասարկում է հանրապետության ողջ բնակչությանը: Կենտրոնում օրական կատարվում է 80-ից 100 ռենտգեն հետազոտություն (թոքերի, ոսկրահոդային համակարգի, աղեստամոքսային համակարգի և այլն): Մինչ այժմ կենտրոնում օգտագործվող սարքը շահագործման մեջ է դեռ խորհրդային տարիներից: Նոր ձեռք բերված սարքավորումների ներդրումը զգալիորեն կնպաստի հետազոտությունների ճշգրտության աստիճանի բարձրացմանն ու հիվանդների բուժման որակի բարելավմանը:

 

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը երախտագիտության խոսքեր հայտնեց «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին` նշելով, որ   ընկերության և Ուռուցքաբանության ազգային կենտրոնի համագործակցությունը հինգ տարվա պատմություն ունի:

 

Համագործակցության   արդյունքում կենտրոնը համալրվել է հիվանդության հայտնաբերման վերջին սերնդի սարքավորումներով: Այդ նպատակով ընկերությունն արդեն կատարել է ավելի քան 178 միլիոն դրամի ներդրում:

 

Ռենտգենոսկոպիայի և անալոգային ռենտգենոգրաֆիայի համալիր սարքի ձեռքբերման համար ընկերությունը հատկացրել է 60 միլիոն դրամ:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ