Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Առաջին անգամ Հայաստանում՝ հսկայական չափսի դիվերտիկուլի հեռացման վիրահատություն. erebouni.am

Առաջին անգամ Հայաստանում՝ հսկայական չափսի դիվերտիկուլի հեռացման վիրահատություն. erebouni.am

59 ամյա հիվանդ Ն.-ն սրտանոթային վիրաբուժության բաժանմունք է դիմել հևոց, ընդհանուր թուլություն, սրտխփոց և առիթմիա գանգատներով: Կատարվել են հետևյալ հետազոտությունները

 

ԷՍԳ. շողացող առիթմիա, 94 / րոպե

 

Ուլտրաձայնային սրտագրություն. խոռոչային գոյացություն՝ 7x8 սմ չափսերով, ինչը հաղորդակցվում է ձախ նախասրտի ականջիկի հետ և իր մեջ ներառում կլորավուն, մեծ խտությամբ զանգված՝ 5x6 սմ չափսերով: Նշված զանգվածը ճնշում է գործադրում ձախ նախասրտի պատին և ձախ փորոքի կողային պատին:

 

Առաջին անգամ Հայաստանում՝ հսկայական չափսի դիվերտիկուլի հեռացման վիրահատություն. erebouni.amՀամակարգչային տոմոգրաֆիա. խոռոչային գոյացություն՝ 7x8 սմ չափսերով, ինչը հաղորդակցվում է ձախ նախասրտի ականջիկի հետ և իր մեջ ներառում կլորավուն, մեծ խտությամբ զանգված՝ 5x6 սմ չափսերով: Նշված զանգվածը ճնշում է գործադրում ձախ նախասրտի պատին և ձախ փորոքի կողային պատին: 

 

Ս/թ փետրվարի 19-ին սրտային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Վ. Գասպարյանը առաջատար մասնագետներ Ա. Հայրապետյանի, Ա. Սևոյանի և պրոֆեսոր Պ. Վոգտի (Շվեյցարիա) ուղղակի մասնակցությամբ իրականացրել է վիրահատություն. հեռացվել է նախասրտի ականջիկից դուրս եկող դիվերկուլ հիշեցնող խոռոչային հսկայական օվալաձև գոյացություն՝  նման սպիտակ թրոմբի (5x6սմ): Արդյունքում,  դիվերտիկուլի հեռացումից անմիջապես հետո, հենց վիրահատական սեղանին վերականգնվել է սինուսային ռիթմը:   

 

Հետվիրահատական շրջանն ընթացել է հարթ: Վիրահատությունից 5 օր անց հիվանդը դուրս է գրվել:

 

Նման հսկայական չափսերով դիվերտիկուլ հանդիպում է բավականին հազվադեպ, որը ենթադրում է բարդ վիրահատական գործընթաց, իսկ Հայաստանում այն իրականացվում առաջին անգամ:

 

 

Սկզբնաղբյուր. erebouni.am
Լուսանկարը. erebouni.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ