Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

«Էրեբունի» բժշկական կենտրոնի հյուրն է շվեյցարացի հայտնի սրտային վիրաբույժ, պրոֆեսոր Փոլ Վոգտը. erebouni.am

«Էրեբունի» բժշկական կենտրոնի հյուրն է շվեյցարացի հայտնի սրտային վիրաբույժ, պրոֆեսոր Փոլ Վոգտը. erebouni.am

Այս օրերին Հայաստանում է գտնվում շվեյցարացի հայտնի սրտային վիրաբույժ, պրոֆեսոր Փոլ Վոգտը: Վերջինս «Էրեբունի» բժշկական կենտրոնում հայ սրտաբան-գործընկերների հետ համատեղ 2 սրտի բաց վիրահատություն է կատարել: Այդ մասին լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ պատմեցին «Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանական կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Համլետ Հայրապետյանը եւ սիրտ-անոթային բաժանմունքի վարիչ Վահե Գասպարյանը:

 

«Էրեբունի»  բժշկական կենտրոնի հյուրն է շվեյցարացի հայտնի սրտային վիրաբույժ, պրոֆեսոր Փոլ ՎոգտըՀ. Հայրապետյանի խոսքերով՝ սա պրոֆեսոր Վոգտի երկրորդ այցն է Հայաստան: Ի դեպ, նա Հայաստանում է գտնվում իր երկու ասիստենտների ուղեկցությամբ. «Նախորդ անգամ պրոֆեսոր Վոգտի հետ հանդիպումն արդյունավետ ընթացք ուներ. տեղի ունեցան մասնագիտական դեպքերի քննարկումներ, սակայն վիրահատություններ չիրականացվեցին»:

 

Խոսելով կատարված վիրահատությունների մասին, պրոֆեսոր Հայրապետյանն ասաց, որ 2 վիրահատություններն էլ բարեհաջող ընթացք են ունեցել, ու շուտով վիրահատվածները դուրս կգրվեն հիվանդանոցից. «Այս կարգի բարդ վիրահատություններ մեր կենտրոնում հաճախ են կատարվում՝ հայ մասնագետների կողմից: Սակայն, քանի որ 2 դեպքերն էլ, այսպես ասած, բացառիկ էին իրենց պաթոլոգիաներով, որոշեցինք կատարել արտասահմանցի մասնագետի հետ համատեղ»:

 

Հ. Հայրապետյանն ընդգծեց, որ կատարված վիրահատությունների մասին առաջիկայում պատրաստվում են ներկայացնել գիտական ամսագրերում եւ համաժողովների ժամանակ: «Օրինակ՝ վիրահատվողներից մեկը, ում մոտ ախտորոշված էր նախասրտի անեւրիզմա, ուներ նաեւ 7 սմ թրոմբ»,- հավելեց բանախոսը: 

 

Շվեյցարացի բժիշկը լրագրողներին պատմեց, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանական կլինիկայի հետ հասցրել է ծանոթանալ Հայաստան իր առաջին այցելության ժամանակ: Ի դեպ, նա գոհ է թե՛ հայ սրտաբանների հետ մասնագիտական շփումներից, թե՛ կլինիկայի տեխնիկական հագեցվածությունից:

 

«Էրեբունի»  բժշկական կենտրոնի հյուրն է շվեյցարացի հայտնի սրտային վիրաբույժ, պրոֆեսոր Փոլ Վոգտը«Կարելի է ասել, որ սա մեր առաջին գործնական այցն էր Հայաստան, եւ առայժմ կատարվել է երկու սրտի վիրահատություն, երկուսն էլ՝ հաջող ավարտով: Չեմ կասկածում, որ վիրահատված հիվանդները շուտով դուրս կգրվեն հիվանդանոցից»,- հույս հայտնեց Փոլ Վոգտը:

 

Պրոֆեսորը նաեւ հավելեց, որ պլաններում կա է՛լ ավելի լայնացնել համագործակցության եզրերը: Իր իսկ խոսքով՝ նորմալ պրակտիկա ապահովելու համար կենտրոնը պետք է հնարավորություն ունենա տարեկան սրտի մոտավորապես 150 բաց վիրահատություն կատարել, ինչն էլ, ի դեպ, «Էրեբունի» բժշկական կենտրոնում հաջողությամբ իրականացվում է:

 

Պրոֆեսոր Համլետ Հայրապետյանը վստահեցնում է, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում տարեկան մոտ 150 սրտի բաց վիրահատություն է կատարվում, իսկ ստենտավորումների թիվը տարեկան 1300-ի է հասնում: 

 

«Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտանոթային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Վահե Գասպարյանն՝ անդրադառնալով իրականացված վիրահատություններին, ասաց. «Սա հիանալի հնարավորություն էր փորձի փոխանակման առումով: Մեր շվեյցարացի գործընկերները նշեցին, որ նման պաթոլոգիաներ իրենց երկրում էլ հազվադեպ են հանդիպում. իր բժշկական պրակտիկայում առաջինն է: Օրինակ՝ վիրահատվածներից մեկը՝ 35-ամյա երիտասարդը, տառապում էր Բարլոուի հիվանդությամբ՝ միտրալ փականի արատով»: 

 

«Էրեբունի»  բժշկական կենտրոնի հյուրն է շվեյցարացի հայտնի սրտային վիրաբույժ, պրոֆեսոր Փոլ ՎոգտըՀանդիպման ավարտին Փոլ Վոգտը մի քանի օգտակար խորհուրդներ տվեց ազգաբնակչությանը: Սրտային վիրաբույժը հորդորում է հրաժարվել ծխախոտից, ճարպոտ սննդամթերքից, սակավաշարժ կենսակերպից: Միայն այս պարագայում հնարավոր կլինի չհայտնվել իրենց (նկատի ունի սրտաբաններին.- հեղինակ) ձեռքերում:

 

 «Ճիշտ է, մեծ դեր ունի նաեւ ժառանգականությունը, սակայն առողջ ապրելակերպը կարող է կանխել սիրտ-անոթային խնդիրների երևան գալը: Օրինակ՝ Շվեյցարիայում, երբ  հանրային վայրերում արգելեցին ծխելը՝ ակնհայտորեն նվազեց կաթվածների քանակը»:

Սկզբնաղբյուր. erebouni.am
Լուսանկարը. erebouni.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ