Լուրեր
Երիտասարդ ընտանիքը 4 արու զավակ կմեծացնի սահմանամերձ գյուղում
Փետրվարի 5-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում եռյակ է ծնվել: Բարսեղյանների ընտանիքը մեկ օրում համալրվել է 3 արու զավակով: Բժշկական կենտրոնի ծնարանի բաժանմունքի վարիչ Տիգրան Հովհաննիսյանն իր պրակտիկայում եռյակների հաճախ է հանդիպել, սակայն այս դեպքը եզակի է համարում: «Եզակի դեպք է այն առումով, որ հղիությունը կայացել է բնական ճանապարհով: Բազմապտուղ հղիություն սովորաբար լինում է արտամարմնային բեղմնավորման ճանապարհով: Առհասարակ, եռյակները միայն կեսարյան հատման ճանապարհով են ծննդալուծվում, սա էլ բացառություն չէր: Ծնվել են 3 նորածիններ՝ 2600, 2500 և 1700 գրամ քաշերով: 3-ն էլ գտնվում են մոր հետ համատեղ կացության սենյակում: 4-ի վիճակն էլ գնահատվում է բավարար»,- ասաց բժիշկը:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Անահիտ Անանյանը, ով վարել է Անժելայի հղիությունը, նշեց, որ երիտասարդ կնոջը հսկել են առանձնահատուկ ուշադրությամբ: Հիմա էլ առանձնահատուկ հսկողության տակ է 3-րդ փոքրիկը, ով 1700 գրամ քաշով է ծնվել: «Իմ պրակտիկայում սա 2-րդ դեպքն է, երբ առանց միջամտության հղիության արդյունքում եռյակ է ձևավորվում: Այստեղ մեծ դեր ունի նաև ժառանգականությունը, քանի որ երկու կողմից էլ տատիկները զույգեր են»:
25-ամյա Անժելայի համար սա երկրորդ հղիությունն էր: Առաջին հետազոտության ժամանակ բժշկի վարկածը, թե 3 պտուղ է զարգանում, Անժելային անկանկալի է բերել, հետագայում ուլտրաձայնային հետազոտությունը փաստել է՝ մոր արգանդում եռյակ է զարգանում: «Տևական ժամանակ է, ինչ բժիշկների հսկողության տակ եմ գտնվում: Կարևորը՝ 3-ն էլ առողջ են: Ծննդաբերությունից մի քանի ժամ հետո արդեն կերակրել եմ փոքրիկներին»:
Երիտասարդ ընտանիքի ավագ որդին 5-ամյա Արարատն է, ով արդեն որոշել է եղբայրների անունները՝ Արամ, Վահե ու Վաչե: Որոշ ժամանակ բժիշկների հսկողության տակ գտնվելուց հետո եռյակն ու արդեն բազմազավակ մայրիկը հիվանդանոցից դուրս կգրվեն:
Բարսեղյանների ընտանիքը Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղից է: Լրագրողների հարցին, թե դժվար չի՞ լինի, արդյոք, սահմանամերձ գյուղում 4 տղա մեծացնել, Անժելա Մնացականյանը պատասխանեց. «Ոչ թե դժվար է, այլ անհրաժեշտ է, որ Ոսկեվան գյուղում մեծանան արու զավակներ»:
11.02.2015 Կարդացեք նաև
09.10.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ